
Weekends.am-ի «Ճամփորդական օրագիր» բաժնում այս անգամ կներկայացնենք մեր այցելությունը Դանսթեր ամրոց։
Այն գտնվում է Սոմերսեթ կոմսությունում՝ Էքսմուր ազգային պարկից ոչ շատ հեռու։ Այս հարևանության շնորհիվ ստեղծվում է մոխրագույն հնության և գեղեցիկ բնության յուրահատուկ համադրություն։
Դանսթեր ամրոցի հիմնադիրը համարվում է բարոն Վիլհելմ դե Մոյոն։ Ամրոցի կառուցման համար ընտրվել է անառիկ բարձունք, որի անուն է Տոռ։
Ամրոցի երկար պատմության ընթացքում այն պատկանել է միայն երկու ընտանիքների՝ Լեթթրել և Մոգան։ Իր ներկայիս տեսքը ամրոցը ստացել է քաղաքացիական պատերազմից հետո։
Կենտրոնական դարպասները լայնացվեցին, որպեսզի կառքերը կարողանան ներս մտնել, նեղ բացվածքներին փոխարինելու եկան լայն պատուհանները, իսկ շրջակայքում սփռվեց 6 հեկտար տարածքով գեղեցիկ զբոսայգին։
Ամրոցը ներդաշնակ տեղավորվում է իրեն շրջապատող լանդշաֆտում, հին պատերը և աշտարակները կորչում են դարավոր ծառերի կանաչի մեջ։ Ամրոցը մեծ մասամբ գոթիկական ոճով է կառուցված։ Դանսթեր ամրոցը ամենառոմանտիկ և գեղատեսիլն է Սոմերսեթում։
Հատկապես գեղեցիկ է ամանորին, հիասքանչ վայր է ընտանեկան հանգստի համար, իր բազում զբոսանքի վայրերով։ Նշենք, որ ամրոցի մասին տեղացիները տարբեր միստիկ պատմություններ են պատմում, բայց մենք ոչ մի ուրվականի չհանդիպեցինք։