Weekends.am-ը Grand Canyon-ում ԱՄՆ․Մեծ կիրճ

Մեծ կիրճ Grand Canyon, գտնվում է ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում՝ Կոլորադո գետի միջին հոսանքում։ Աշխարհի ամենախոր կիրճերից է։ Երկարությունը 446 կմ է, խորությունը՝ մինչև 1800 մ, լայնությունը՝ սարահարթի մակերևույթին 8—25 կմ։ Շարունակվող էրոզիայի հետևանքով կիրճը այժմ էլ մեծանում է։

540 թվականին Մեծ կիրճը հայտնաբերվել է իսպանացի զինվորների կողմից՝ Գարսիա Լոպես դե Կարդինասի գլխավորությամբ. նրանք ոսկի էին փնտրում:

Այսօր Grand Canyon-ը զբոսաշրջիկների սիրելի վայրերից է, և ամեն տարի հազարավոր մարդիկ են գալիս  բնության այս հրաշքը տեսնելու։ Գտնվելով ԱՄՆ-ում` Weekneds.am–ը չէր կարող բաց թողնել այս հրաշքը տեսնելու հնարավորությունը, և ձեզ նույնպես խորհուրդ կտանք անպայման ժամանակ հատկացնեք այս կիրճը տեսնելու համար, չե՛ք փոշմանի։

Եվ ուրեմն, մենք պատվիրեցինք դեպի Grand Canyon տուր առցանց տարբերակով, որը արժեր 80 դոլար։ Տուրը սկսվում էր վաղ առավոտյան ժամը 6-ին, ԱՄՆ-ի համար դա նորմալ ժամ է․ այստեղ օրը շուտ է սկսվում։ Տուրը սկսվեց Լաս Վեգասից, որտեղ որ տուրի մասնակիցներին ավտոբուսնեորվ սպասում էին կազմակերպիչները։

Լաս Վեգասից շարժվեցինք, ճանապարհին կանգառ ունեցանք Հուվեր ամբարտակի մոտ, որի մասին մենք արդեն պատմել ենք այս հոդվածում։ 

Այսպես, Լաս Վեգասից երեքուկես ժամ տևեց մինչ հասանք նշանակետին։ Ավտոբուսների մեջ ներկայացնում էին  մեզ կիրճի պատմությունը․ ժամանակը այնպես անցավ, որ չզգացինք հոգնածություն։ Հասնելուն պես զարմանում ես՝ այս անծայրածիր ժայռեերը տեսնելով, որոնք անգամ վախեցնում են։ Տարածքում շատ խիստ կանոններ են գործում, որոնց պետք է անպայման հետևել, քանի որ անգամ մահացու դեպքեր են եղել, երբ զբոսաշրջիկները շատ են մոտեցել կիրճին լուսանկարվելու համար, արդյունքում ընկել են կիրճը, այդ իսկ պատճառով այժմ այստեղ ամենուրեք ցուցատախտակներ են դրված, որ չի կարելի շատ մոտենալ։

 Տարածքում   ակտիվ հանգստի սիրահարների համար ամեն ինչ կա՝ զիփ լայն, ուղղաթիռով տուր, հրաձգարան, ռանչո, ռեստորան, սրճարան։ Մի խոսքով լավ օրը ապահովված է։

Այստեղ անգամ մեկուսարան կա, իհարկե այն իսկական մեկուսարան չէ։

Նաև այստեղ է գտնվում Sky walk դիտահրապարակը, որտեղից էլ երևում է կիրճը ամբողջ խորությամբ, արժեքը 16 դոլար։

Հնդկացիները կիրճի հյուրերին ողջունում են իրենց կատարումներով։

Կան վաճառքի կետեր, որի կողքով մենք էլ անատարբեր չանցանք և գնեցինք հուշանվերներ․․․

Ֆոտոշարք՝

« 1 of 3 »

No Comments Աշխարհի շուրջՃամփորդական օրագիր

Զբոսանք Լաս Վեգասում․ տեսանյութ

Դե ինչ, եկեք  զբոսնենք գիշերային Վեգասում միասին։

 

Իսկ այս տեսանյութում առաջարկում ենք ծանոթանալ, թե ինչպես են ռոբոտները կոկտեյլ պատրաստում Վեգասի ռեստորաններից մեկում։

 

 

No Comments Աշխարհի շուրջՃամփորդական օրագիր

Մի անգամ Վեգասում․․․ֆոտոշարք

Լաս Վեգաս՝ ժամանցային և խաղային բիզնեսի աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկը։ Սա մի վայր է, որտեղ անպայման մեկ weekend պետք է անցկացնեք ԱՄՆ-ում լինելու ժամանակ, և տպավորություններն ընդմիշտ կմնան ձեզ հետ։ Այստեղ տեղին է ասել, երբ բոլորը քնում են,  «մաֆիան» բացում է աչքերը։

Վեգասում կյանքը եռում է գիշերը, բազմաթիվ ժամանցի վայրերը, խաղատները, ակումբները լեցուն են մարդկանցով, ում համար օրը նոր է սկսվում։ Դե իսկ մենք շատ բան չենք պատմի մեր վեգասյան weekend-ի մասին,  քանի որ այն, ինչ տեղի է ունենում Վեգասում, մնում է Վեգասում․․․

« 1 of 2 »

 

 

 

 

 

 

 

 

 

 

No Comments Աշխարհի շուրջՃամփորդական օրագիր

Weekends.am-ը ԱՄՆ-ի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկում․ Hoover Dam․ տեսանյութ

Ահա և սկսում ենք ներկայացնել մեր ճանապարհորդությունը ԱՄՆ։ Այս հոդվածում մեր այցելությունն է Հուվերի ամբարտակ, /Hoover Dam/։ Hoover Dam-ը հիդրոտեխնիկական յուրահատուկ կառույց է, 221 մետր բարձրությամբ բետոնային կամարագրավիտացիոն ամբարտակ և ջրաէլեկտրակայան, որը կառուցված է Կոլորադո գետի ներքին հոսանքում: Hoover Dam-ը գտնվում է Սև կիրճում՝ Նևադա և Արիզոնա նահանգների սահմանին՝ Լաս Վեգասից 48 կմ հարավ-արևելք՝ Բոուլդեր Սիթի քաղաքից մի քանի կիլոմետր հեռու:

Ամբարտակը առաջացնում է Միդ լիճը (ջրամբար): Hoover Dam-ը անվանվել է ի պատիվ ԱՄՆ 31-րդ նախագահ Հերբերտ Հուվերի, որը մեծ դերակատարում է ունեցել ամբարտակի կառուցման գործում: Պատնեշի կառուցման աշխատանքները սկսվել են 1931 թվականին և ավարտվել 1936 թվականին՝ նախատեսվածից երկու տարի շուտ:

Հուվերի ամբարտակը համարվում է ԱՄՆ-ի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը:

 

Մեր այցելության մանրամասները Hoover Dam տեսանյութում՝

 

No Comments Աշխարհի շուրջՀետաքրքիր

Շնաձկներով լողավազան․ Լաս Վեգաս

Լաս Վեգասը սիրում է մարդկանց հիացնել իր շքեղությամբ և  անսովոր ժամանցի վայրերով։ Այս հոդվածում ուզում ենք ներկայացնել  աշխարհի ամենագեղեցիկ լողավազաններից  մեկը, որը գտնվում է Golden Nugget հյուրանոցում։ Միայն լողավազանի կառուցումն արժեցել է 20 մլն դոլար։ Լողավազանում կան շնաձկներ, էկզոտիկ ձկներ և այլ ծովային կենդանիներ։

Այցելուները ունեն  հնարավորություն  առանց կյանքը վտանգելու լողալ շնաձկների  և այլ ծովային կենդանիների կողքին։  Այստեղ կառուցված է վտանգավոր ձկների համար հատուկ ջրամբար, որը պարունակում է 900 000 լիտր ջուր, պաշտպանիչ շերտը գրեթե չի երևում, և այնպիսի  տպավորություն է ստեղծվում, ասես դուք լողում եք վտանգավոր կենդանիների հետ։

Ամեն դեպքում այս վայրը թույլ նյարդեր ունեցողների համար չէ։ Եթե վստահ եք, որ չեք վախենա այս անսովոր լողավազանում, ուրեմն այս վայրը հենց ձեր համար է, և արժե այն ընդգրկել ձեր նախընտրելի վայրերի ցանկում։

 

No Comments Հետաքրքիր
error: Նյութը ձեռք բերելու համար դիմեք հեղինակին