Weekends.am-ը Grand Canyon-ում ԱՄՆ․Մեծ կիրճ

Մեծ կիրճ Grand Canyon, գտնվում է ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում՝ Կոլորադո գետի միջին հոսանքում։ Աշխարհի ամենախոր կիրճերից է։ Երկարությունը 446 կմ է, խորությունը՝ մինչև 1800 մ, լայնությունը՝ սարահարթի մակերևույթին 8—25 կմ։ Շարունակվող էրոզիայի հետևանքով կիրճը այժմ էլ մեծանում է։

540 թվականին Մեծ կիրճը հայտնաբերվել է իսպանացի զինվորների կողմից՝ Գարսիա Լոպես դե Կարդինասի գլխավորությամբ. նրանք ոսկի էին փնտրում:

Այսօր Grand Canyon-ը զբոսաշրջիկների սիրելի վայրերից է, և ամեն տարի հազարավոր մարդիկ են գալիս  բնության այս հրաշքը տեսնելու։ Գտնվելով ԱՄՆ-ում` Weekneds.am–ը չէր կարող բաց թողնել այս հրաշքը տեսնելու հնարավորությունը, և ձեզ նույնպես խորհուրդ կտանք անպայման ժամանակ հատկացնեք այս կիրճը տեսնելու համար, չե՛ք փոշմանի։

Եվ ուրեմն, մենք պատվիրեցինք դեպի Grand Canyon տուր առցանց տարբերակով, որը արժեր 80 դոլար։ Տուրը սկսվում էր վաղ առավոտյան ժամը 6-ին, ԱՄՆ-ի համար դա նորմալ ժամ է․ այստեղ օրը շուտ է սկսվում։ Տուրը սկսվեց Լաս Վեգասից, որտեղ որ տուրի մասնակիցներին ավտոբուսնեորվ սպասում էին կազմակերպիչները։

Լաս Վեգասից շարժվեցինք, ճանապարհին կանգառ ունեցանք Հուվեր ամբարտակի մոտ, որի մասին մենք արդեն պատմել ենք այս հոդվածում։ 

Այսպես, Լաս Վեգասից երեքուկես ժամ տևեց մինչ հասանք նշանակետին։ Ավտոբուսների մեջ ներկայացնում էին  մեզ կիրճի պատմությունը․ ժամանակը այնպես անցավ, որ չզգացինք հոգնածություն։ Հասնելուն պես զարմանում ես՝ այս անծայրածիր ժայռեերը տեսնելով, որոնք անգամ վախեցնում են։ Տարածքում շատ խիստ կանոններ են գործում, որոնց պետք է անպայման հետևել, քանի որ անգամ մահացու դեպքեր են եղել, երբ զբոսաշրջիկները շատ են մոտեցել կիրճին լուսանկարվելու համար, արդյունքում ընկել են կիրճը, այդ իսկ պատճառով այժմ այստեղ ամենուրեք ցուցատախտակներ են դրված, որ չի կարելի շատ մոտենալ։

 Տարածքում   ակտիվ հանգստի սիրահարների համար ամեն ինչ կա՝ զիփ լայն, ուղղաթիռով տուր, հրաձգարան, ռանչո, ռեստորան, սրճարան։ Մի խոսքով լավ օրը ապահովված է։

Այստեղ անգամ մեկուսարան կա, իհարկե այն իսկական մեկուսարան չէ։

Նաև այստեղ է գտնվում Sky walk դիտահրապարակը, որտեղից էլ երևում է կիրճը ամբողջ խորությամբ, արժեքը 16 դոլար։

Հնդկացիները կիրճի հյուրերին ողջունում են իրենց կատարումներով։

Կան վաճառքի կետեր, որի կողքով մենք էլ անատարբեր չանցանք և գնեցինք հուշանվերներ․․․

Ֆոտոշարք՝

« 1 of 3 »

No Comments Աշխարհի շուրջՃամփորդական օրագիր

Hoover Dam-ը ֆոտոշարքով

Մենք մեր նախորդ հոդվածներից մեկում ներկայացրել ենք մեր այցելությունը Hoover Dam տեսանյութով և պատմել ենք այս կարևոր նշանակություն ունեցող վայրի մասին․ հոդվածին կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը։  Այսօր ուզում ենք ներկայացնել Hoover Dam-ը ֆոտոշարքով և պատմել այս հուշարձանի մասին, որը գտնվում է Հուվերի ամբարտակի տարածքում։ Այն կառուցվել է ի հիշատակ բազմաթիվ շինարարների, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, աշխատել են բարձրության վրա․․․

Հիշեցնենք, որ Hoover Dam-ը հիդրոտեխնիկական յուրահատուկ կառույց է, 221 մետր բարձրությամբ բետոնային կամարագրավիտացիոն ամբարտակ և ջրաէլեկտրակայան, որը կառուցված է Կոլորադո գետի ներքին հոսանքում: Hoover Dam-ը գտնվում է Սև կիրճում՝ Նևադա և Արիզոնա նահանգների սահմանին՝ Լաս Վեգասից 48 կմ հարավ-արևելք՝ Բոուլդեր Սիթի քաղաքից մի քանի կիլոմետր հեռու:

Ամբարտակը առաջացնում է Միդ լիճը (ջրամբար): Hoover Dam-ը անվանվել է ի պատիվ ԱՄՆ 31-րդ նախագահ Հերբերտ Հուվերի, որը մեծ դերակատարում է ունեցել ամբարտակի կառուցման գործում: Պատնեշի կառուցման աշխատանքները սկսվել են 1931 թվականին և ավարտվել 1936 թվականին՝ նախատեսվածից երկու տարի շուտ:

Հուվերի ամբարտակը համարվում է ԱՄՆ-ի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը:

« 1 of 2 »

 

 

 

No Comments Աշխարհի շուրջՃամփորդական օրագիր
error: Նյութը ձեռք բերելու համար դիմեք հեղինակին