Home › Forums › Իմ օրագիրը › Վրոցլավ՝ թզուկների, հեքիաթային տնակների, պատմամշակութային շենքերի քաղաք
Tagged: Bogdan Zdrojewski, Ratusha, Rynek Starego Miasta, Зал Столетия, թզուկների, հեքիաթային տնակների, պատմամշակութային շենքերի քաղաք, Վրոցլավ, Վրոցլավի համալսարան
- This topic has 0 replies, 1 voice, and was last updated 2 years, 1 month ago by
Kristine.
-
AuthorPosts
-
25 Փետրվարի, 2019 at 15:39 #1352
Kristine
ParticipantԵթե երբևէ ինչ-որ առիթով լինելու եք Լեհաստանում, ապա խորհուրդ եմ տալիս գնալ Վրոցլավ՝ զարմանահրաշ քաղաք:
Քաղաքը գտնվում է արևմտյան Լեհաստանի հատվածում՝ մայրաքաղաք Վարշավայից մոտ 310 կմ՝ Դրեզդենից էլ ընդամենը 200կմ հեռավորության վրա: Վրացլավը յուրօրինակ քաղաք է․ տեղացիները ասում են, որ քաղաքը շրջապատված է 12 կղզիներով, որոնց կապում են կամուրջները, որոնք (եթե հիշողությունս չի դավաճանում) տեղացիները ասում էին մոտ 120 են: Այս քաղաքը, իսկապես, պահպանել է միջնադարյան ճարտարապետության գեղեցկությունը:
Դե ինչ, մի փոքր թարմացնեմ իմ հիշողությունները, դե, իսկ ձեզ էլ ծանթոցանեմ:
1. Շուկայի հրապարակ (Rynek Starego Miasta)
Քաղաքի սիրտ և կարևոր տեսարժան վայր: Կարելի է համեմատել Լեհաստանի մյուս քաղաքի՝ Կրակովի շուկայի հրապարակի հետ, բայց վերջինս քառակուսի է, իսկ Վրոցլավինը՝ ոչ: Մոտավորապես 13 դարում է առաջացել (եթե կարելի է այդպես ասել): Եթե 360 աստիճանով պտտվես, իսկապես կխենթանաս….գույներ, ճարտարապետություն, յուրօրինակություն, իսկ տնակները կարծես հեքիաթային լինեն:
2. Ratusha
13-րդ դարում սկսվել է այս շինության կառուցումը, որը հիմա կենտրոնի տեսարժան վայրերից է: Շինության նկուղային տարածքում գտնվում է Վրոցլավի ամենահայտնի ռեստորանը՝ Piwnica Swidnicka: Վերջինս էլ համարվում է Եվրոպայի ամենահին գարեջրի ռեստորանը, որը դեռ 13-րդ դարում է բացվել և բացման օրվանից մինչ օրս արտաքնապես փոփոխությունների չի ենթարկվել:
Դե, ի՞նչ կասեք…Ասե՛ք, որ շաաատտտտտ սիրուն է: Ամեն օր, երբ լինում էի քաղաքի տարբեր մասերում, պարտադիր պետք է անցնեի այդ հատվածով:
3. Բոգդանա շատրվան (Bogdan Zdrojewski)
Ապակիների շատրվան: Ըստ իս՝ մի տեսակ ապակին թույլ չէր տալիս լիարժեք հիանալ շինություններով:
4. Քաղաքի փոքրիկ բնակիչներ
Փողոցի տարբեր հատվածներում կարելի է հանդիպել այսպես կոչված փոքրիկ բնակիչներին: Շատ-շատ են այդ բնակիչները 🙂 Ծանոթացեք նրանց հետ…
5. Зал Столетия-Հայերեն թարգմանությունը չգտա 🙂
Երբ քաղաքաբնակներին հարցնում էի, թե ինչ պատմական վայր կարելի է գնալ, էլ ինչ տեսնել քաղաքում, տեղացիները հուշեցին ինձ անպայման գնալ և սեփական աչքերով տեսնել այդ շինությունը: Եվ ինչ…..
Ճարտարապետական հսկայական, աննկարագրելի մեծ, նմանը չունեցող շինություն, որը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն: Մի պահ պետք է կանգ առնել, որ վայելես…Հսկայական շենքը, դիմացը գտնվող մեծ այգին, որը, ի դեպ, շատ մաքուր է, և երեկոյան երգող շատրվանները, իրոք, հիասքանչ վայր է: Ինձ նաև բախտ է վիճակվել բարձրանալ ամենաբարձր կետը և վերևից զմայվել:
65մ լայնությամբ և 42մ բարձրությամբ այս շինությունը գտնվում է Կենդանաբանական այգու մոտակայքում:
Մշտապես իրականացվում են միջազգային ցուցահանդեսներ, երաժշտական և սպորտային միջոցառումներ, համերգներ, թատերային ներկայացումներ:
Համոզված եմ՝ շատերիդ կհետաքրքրի շենքը, իր կառուցման պատմությունը, բայց քանի որ շատ երկար և հետաքրքիր է, ուստի Ձեզ կառաջարկեմ ինֆորմացիան վիկիպեդիայում պեղել: Ուղղակի վայելե՛ք ……
P.S. 2-րդ նկարը ուղղակի տեղադրում եմ, որ ամբողջ գեղեցկությունը պատկերվի թռչունի բարձրությունից 🙂
6. Վրոցլավի համալսարան
Սովորական համալսարան չէ․ թե՛ արտաքին և թե՛ ներքին տեսքը այնպիսի տպավորություն է ստեղծում, որ դա պատմամշակութային հերթական գլուխգործոցներից է: Բայց երբ տեղեկանում ես, որ սա համալսարան է, իսկապես ապշում ես…
Պատմական ակադեմիական համալսարան, որտեղ հարյուրավոր Նոբելյան մրցանակակիրներ են ուսանել․ համալսարան, որն էլ հայտնի է իր Բարոկկո հանդիսավոր դահլիճով:
Ներքևի նկարում համալսարանի դռներն են՝
Բարոկկո դահլիճ՝
Եթե բարձրանանք տանիք, կարելի է տեսնել քաղաքը վերևից՝
7. Կամուրջներ, որոնք, հավատացեք շատ են…այս մեկը շատ եմ հավանում 🙂
8. Եկեղեցիներ
Քաղաքի հատկապես հին մասում շատ են նաև եկեղեցիները
Ամփոփելով ավելացնեմ՝ որքան հաճախ կարող եք շրջագայե՛ք, շա՛տ ճամփորդեք, ծանոթացե՛ք քաղաքներին, մշակութային և պատմական արժեքներին, ապրե՛ք տվյալ քաղաքի կյանքով…. դե իսկ տպավորություններով էլ, իհարկե, կիսվե՛ք:
Հաջորդ անգամ միգուցե հենց Ձեր խորհուրդն ու ճամփորդական օրագիրը առիթ լինեն, որ ես էլ այցելեմ այս կամ այն քաղաքը:
Սիրով՝ ճամփորդ Քրիստինե….
-
AuthorPosts
- You must be logged in to reply to this topic.