«Փախուստ» մամայությունից դեպի Թբիլիսի

Home Forums Իմ օրագիրը «Փախուստ» մամայությունից դեպի Թբիլիսի

Viewing 2 posts - 1 through 2 (of 2 total)
  • Author
    Posts
  • #2311
    Sirarpi
    Participant

    Թբիլիսի՝ շատերին հայտնի վայր․ վստահ եմ, որ բազմաթիվ հայեր են այցելել այստեղ, և ես բացառություն չեմ, ուղղակի կտարբերվեմ նրանով, որ պատմում եմ իմ տպավորությունների մասին։

    Անկեղծ կասեմ,  մի քանի անգամ եմ եղել  այստեղ, բայց այս վերջին անգամը մի տեսակ ուրիշ էր ինձ համար։ Միգուցե պատճառը  այն էր, որ 4 տարիների ընթացքում  առաջին անգամն էր, որ երեխաներին թողել էինք տատիկի մոտ և ամուսնուս հետ  2 օրով  «փախել» մամայությունից և պապայությունից։

    Չնայած այդ փախչելն էլ էր հարաբերական, որովհետև 2 օրվա ընթացքում բավական մեծ ժամանակ անցկացրել ենք Թբիլիսի մոլում՝  երեխաներին նվերներ գնելու համար։

    Ինչևէ, 2 օրվա ընթացքում հասցրինք շրջել քաղաքում։ Ասեմ, որ շատ կոլորիտային քաղաք է, քաղաքին յուրահատուկ հմայք է տալիս Քուռ գետը, որի վրա էլ կառուցվել է Խաղաղության կամուրջը՝ իմ ամենասիրելի հատվածը քաղաքում։

    Կամուրջը հատկապես գեղեցիկ է երեկոյան, յուրաքանչյուր  հայ, որը եղել է այստեղ, այս կամրջի վրա լուսանկարվել է, ես նույնպես բացառություն չեմ։

     

    Երկրորդ ամենաշատ այցելվող  վայրը, ուր գնում են հայերը  Ծմինդա Սամեբան է՝  Վրաց ուղղափառ եկեղեցու գլխավոր մայր տաճարը, որը գտնվում է Սուրբ Իլյայի բլրին։

    Այս եկեղեցին իր հսկայական չափերով մի տեսակ  վեհություն է խորհրդանշում, համենայն դեպս ինձ համար այդպես է։

    Այս վերջին այցելության ընթացքում այդպես էլ չհաջողվեց նստել ճոպանուղին, քանի որ ուժեղ քամու պատճառով այն փակ էր, 2 անգամ փորձեցինք  նստել, բայց չստացվեց։ Բայց գիտեք՝ ինչն եմ սիում Թբիլիսիում և ընդհանրապես Վրաստանում ամենից շատը, որ այստեղ քեզ օտար չես զգում։ Զավեշտալի է, բայց քայլում ես փողոցով ու հանդիպում ես ծանոթի, բարեկամի, որոնք նույնպես եկել են  մի քանի օր հանգստանալու, կամ էլ ուղղակի ականջիդ են հասնում հայերեն լեզվով խոսակցություններ։

    Մի խոսքով, չգիտեմ՝ մոտիկությունն է պատճառը, որ հայերը շատ են գալիս այստեղ, թե ուղղակի մեկ անգամ գալով՝ նորից ես ուզում վերադառնալ, գիտեմ միայն, որ սա վայր է, ուր կարող ես գալ 2 օրով հանգստանալ, զբոսնել, համտեսել վրացական խոհանոցի համեղ ուտեստները և վերադառնալ տուն՝ նորից գալու ակնկալիքով։

    #2327
    Arminka
    Participant

    Շատ շնորակալ եմ ձեր տպավորություններերը կիսելու համար, ես երբեք չեմ եղել այնտեղ, չնայած որ շատ հաճելի և դրական կարծիքներ եմ լսել։ Անպայման կընդգրկեմ այն իմ ճամփորդությունների ցուցակում։

Viewing 2 posts - 1 through 2 (of 2 total)
  • You must be logged in to reply to this topic.