Ի՞նչ մեղավոր ենք մենք մեր նախնիների արածների համար …մի անգամ Թուրքիայում

Home Forums Իմ օրագիրը Ի՞նչ մեղավոր ենք մենք մեր նախնիների արածների համար …մի անգամ Թուրքիայում

Viewing 1 post (of 1 total)
  • Author
    Posts
  • #2840
    Iren
    Participant

    Բոսֆորի նեղուցն այն կամուրջն է, որը բաժանում է Թուրքիայի (Ստամբուլի) ասիական և եվրոպական հատվածները։ Գիշերվա աստղերը կամրջի լույսերի հետ ընդհանրական կատարելություն էին հյուսում։ Թեպետ եղանակը չափազանց տաք էր, Մարմարա ծովը երեսիս քնքուշ զեփյուռ էր շնչում։

    Փողոցները հին շունչ ունեն, բավական տարածված են փայտյա գունավոր ոճով տնակ-խանութները, սրճարանները՝ 20-րդ դարի ձեռագրով։Կենտրոնական փողոցները, սակայն, փայլում են իրենց շքեղությամբ։ Իսկ մարդի՞կ…

    Անցորդները ժպտում էին ինձ՝ նկատելով, որ օտարերկրացի եմ։ Խանութում ազգությունս իմանալով՝ մի վաճառող ասաց.
    -Ի՞նչ անենք, սա միջկառավարական խնդիր է և ո՛չ միջժողովրդական։ Մենք ձեր դեմ ոչինչ չունենք։ Ի՞նչ մեղավոր ենք մենք մեր նախնիների արածների համար։

    Երբ լսում էին, թե ոնց եմ հայերեն խոսում, թեթև ժպտում էին․․․

    Ի դեպ, բավական դժվար է հաղորդակցվել նրանց հետ։ Один-ին «էդին» կասեն, experience-ին՝ «էկպերս»։ Շատ քչերն էին նորմալ անգլերեն խոսում, ռուսերենի մասին էլ չխոսեմ։ Մի ծիծաղելի բան պատմեմ։ Բարկացա, որ ոչ մեկ ինձ չի հասկանում, որոշեցի ամենապետքական բառակապակցությունները անգիր անել թուրքերենով։ Հաջորդ օրը զբոսանքից ուժասպառ եղած՝ գնացինք սրճարան, ասացի «Իքի թանա չայ վար մը՞» (2 բաժակ թեյ կբերե՞ք)։ Գնա՜ց։ «Կրակը ընկնել» դարձվածքը ինձ համար էր ստեղծվել։ Պատմեց, պատմեց, ոգևորված խոսեց, ծիծաղեց անհասկանալի լեզվով ու գնաց։Նույն դեպքը կատարվեց խանութում։ Խանութինը ավելի ահավոր էր․․․

    Մթին 5 պակաս կամ մաքսիմում կեսգիշերին մայրիկիս հետ գնում էինք ծովի ափով զբոսնելու։ Ընտիր երաժշտություն էինք լսում. ծովը դիրիժորն էր, ալիքները՝ նվագախումբը։ Ընթացքում պարահանդես էլ էին կազմակերպում լուսնի խորեոգրաֆիայով։ Էնքան հաճելի էր քայլել ու չմտածել՝ ով ոնց, ինչու նայեց, վտանգավո՞ր է էստեղ, այն էլ՝ գիշերով…

    Ամենահաճելին այն էր, որ տեսա հայկական դպրոցները։ Իսկ հայկական եկեղեցին…այն ունի ռեալ և ոչ ձևական բնույթ հայերի համար։ Շաբաթ-կիրակի պարտադիր բոլորը գնում են եկեղեցի, մասնակցում պատարագներին ու բոլոր ծեսերին։ Ազգապահպանությունը գերխնդիր է այստեղ։

    Սոֆիայի տաճարը հոգեներգործուն նշանակություն ունեցավ ինձ համար։ Տարավ այն ժամանակներ, երբ Ստամբուլը դեռ Կոստանդնուպոլիս էր, իշխում էր Հուստինիանոս II-ը, հայ ճարտարապետ Տրդատն էլ Սոֆիան էր վերանորոգում…

    Իսկ իմ գիդը կատուներն էին։ Ամեն քայլին կհանդիպես կատվի։ Էն էլ ի՜նչ կատվի՝ իսկական հայ՝ կերած-խմած, հպարտ կեցվածքով։

    Ասելիքս շատ է իրականում, բայց եզրափակեմ խոսքս…

     

Viewing 1 post (of 1 total)
  • You must be logged in to reply to this topic.