Թեյախմություն շրի լանկյան թեյով

Home Forums Իմ օրագիրը Թեյախմություն շրի լանկյան թեյով

  • This topic has 1 voice and 0 replies.
Viewing 1 post (of 1 total)
  • Author
    Posts
  • #4658
    Marta
    Participant

    Շրի Լանկան կամ ինչպես ավելի հայտնի է Ցեյլոնը թեյ է մատակարարում աշխարհի շուրջ 145 երկրներում: Հնդկական օվկիանոսում գտնվող այդ փոքրիկ կղզի պետությունը տարեկան արտադրում է շուրջ  305 միլիոն կգ թեյ: Թեյի տեսակների բազմազնությունն այստեղ շատ մեծ է:

    Թեյի առաջին  ծառի սերմերը և երիտասարդ թեյի թփերը 1839 թվականին Շրի Լանկա են բերվել Կալկաթայի (Հնդկաստան) Բուսաբանական այգուց: Շրի Լանկան արտադրում է հիմնականում սև թեյ և այժմ հանդիսանում է աշխարհի խոշորագույն օրթոդոքս տեսակի թեյի արտահանողը (օրթոդոքս-ավանդական արտադրության մեթոդի թեյ) 20% շուկայական բաժնեմասով:

    Թեյի տերևների հավաք

    Թեյի կանաչ տերևների հավաքման գործընթացը կոչվում է բերքահավաք: Այս աշխատանքը ավանդաբար իրականացվում է կանանց կողմից: Նրանք անցնում են թեյի թփերի շարքերով, հավաքելով երկու վերին տերևիկները և բացված կոկոմը: Տերևների հավաքը կատարվում է ամեն յոթ տասը օրվա ընթացքում:

    Դիտեք ինչպես են հավաքում թեյը Շրի Լանկայում: Ի դեպ նկարվելու համար նա փող էր ակնկալում:

    [video src="https://www.youtube.com/watch?v=nsp1XSx4-k0"]

    Դիտեք նաև տեսանյութ Nuwara Eliya  թեյի պլանտացիայից ու գործարանից: Պլանտացիան գտնվում է  2000 մ բարձրության վրա ծովի մակարդակից: Թեյի թփերի մեջ կզգաք կիտրոնի ծառերի, վայրի անանուխի և էվկալիպտի բույրերը, որոնք յուրահատուկ բուրմունք են հաղորոդում թեյին բնորոշ հոտին: Թեյի թուրմի բաց գույնը հուշում է, որ թեյի համաը շատ փափուկ է և սառույցի ավելացումով այն վերածվում է նուրբ և թարմացնող խմիչքի:

    [video src="https://www.youtube.com/watch?v=AeoJYrTFkT4"]

Viewing 1 post (of 1 total)
  • You must be logged in to reply to this topic.