Ձյունե թագավորությունը կենդանանում էր…

Home Forums Իմ օրագիրը Ձյունե թագավորությունը կենդանանում էր…

  • This topic is empty.
Viewing 1 post (of 1 total)
  • Author
    Posts
  • #6654
    Marta
    Participant

    Առավոտյան աչքերդ բացում ես ու ձյունապատ լեռներն են բարի լույս ասում… մի քիչ անց արդեն երկնքի կապույտի ու լեռների գագաթների միջև նարնջագույնով է ներկվում. բարակ գիծը լայնանում է, նարնջագույնի երանգը կամաց-կամաց փոխվում է: Արևածագն է Արատեսի լեռներում:

    Այստեղ ժամանակը կանգնում է: Չկան շտապող մարդիկ, չկա քաղաքին բնորոշ աղմուկը, մեքենաների ծուխն ու փոշին: Օդը մաքուր է, թթվածնի չափաբաժինը՝ անսահմանափակ:

    Սպիտակի ու խամրած կանաչի համադրությանը հմայք են տալիս սեբաստացիների ժպիտները, բնության լռությունը խաթարվում է նրանց ծիծաղի զրնգոցով, երգով ու պարով:

    Ձյունը միշտ հրճվանք և ուրախություն է բերում: Սահնակախաղի սպասումները չարդարացան… բայց ձնագնդի հո կխաղանք: Ճիչերն ամբողջությամբ խաթարեցին երբեմնի անդորրը: Ձյունապատ հպարտ լեռները կարծես կենդանանաում էին այդ ձայներից, ուրախության բերկրանքից:

    Ձմեռային ցուրտ երեկոների ջերմացնող ընկերը խարույկն է: Զրույցներ, երգեր, քննարկումներ ու վեճեր: Իսկ կրակի մարելուն պես թվում էր  ամեն բան ավարտվում է: Բայց այդպես չէ:

    Երեկոն շարունակվում է վառարանի շուրջ: Կարտոֆիլի պլեճը գյուղական տան յուրահատուկ մթնոլորտ է հաղորդում: Երեկոն ամբողջացնում է լոտոն. 67, 26, սպասող կա, հաղթեցի:

    Ու էսպես զրնգուն ծիծաղով, բարձր ձայներով, ոգևորության, հրճվանքի, հավեսի տրամադրության ներքո ժամացույցի սլաքները պտտվում են, պտտվում և օրը փոխվում է…

    Նոր տարվա լավ մեկնարկ էր ինչ խոսք…

Viewing 1 post (of 1 total)
  • You must be logged in to reply to this topic.