Հայկական կոնյակը Պուտինի նկարով շոկոլադի հետ. պետերբուրգյան հուշեր․․․

Home Forums Իմ օրագիրը Հայկական կոնյակը Պուտինի նկարով շոկոլադի հետ. պետերբուրգյան հուշեր․․․

  • This topic has 1 voice and 0 replies.
Viewing 1 post (of 1 total)
  • Author
    Posts
  • #4420
    Alina
    Participant

    Белые ночи”, բացվող կամուրջներ, թանգարաններ, կենդանի արձաններ, ճարտարապետական հրաշալիքներ․այս ամենը մեկ վայրում. ուղղակի անմոռանալի է։

    Պետերբուրգում հասցրել եմ 2 անգամ լինել՝ ձմռանը և գարնանը։ Ձմեռը տպավորվել է որպես մոխրագույն ամպերի քաղաք, իսկ գարունը հիշեցնում է փոքրիկ Անգլիան, որտեղ անձրև ու խոնավ է․․․ թերևս, իմ սիրելի եղանակը։


    Նավակներով շրջելը մեծ հաճույք է, նման է Վենեցիային։ Ճարտարապետական հրաշալիքները տեղափոխում են Իտալիա։ Էրմիտաժի մեծությունն ու գեղեցկությունը ուղղակի աննկարագրելի են։


    Այստեղ շատ են թանգարանները, հասցրել եմ լինել “Исаакиевский собор”-ում։ Վերևից քաղաքը տեսնելը հաճույք էր։

    Կամուրջների քաղաք է, հազար ու մի հետաքրքիր արձաններով լի կամուրջների կարող ես հանդիպել։ Իսկ ամենահետաքրքիրը երեկոյան է, երբ ականատես ես լինում բացվող կամուրջներին։ Պետք է նախօրոք 1 ժամ շուտ գնալ, որպեսզի կարողանաս տեղ գտնել ու սկսել դիտել այդ հրաշքը։

    Փողոցներով քայլելիս էլ տեսա իմ սիրելի նկարիչներից մեկի՝ Ֆրիդա Կալոյի թանգարանը։ Ճիշտ է, ժամանակը սուղ էր, չկարողացա այցելել, բայց առջևում մեծ նպատակներ ունեմ այնտեղ, կհասցնեմ տեսնել։

    Այցելեցի նաև “Елисеевский” շոկոլադի տուն։ Շոկոլադների մեծ տեսականի, երբ չես կողմնորոշվում՝ ինչ վերցնես, ինչ թխվածք փորձես, մեկը մյուսից համեղ։ Բայց ես, իմ սովորության համաձայն, միշտ հայկական ինչ-որ բան էի փնտրում խանութում․․․ և գտա։ Հայկական կոնյակը Պուտինի նկարով շոկոլադի հետ համատեղելի էր։


    Դե, իսկ կենդանի արձանների, Եկատերինաների ու Պետրոսների մասին չխոսեմ, ինչքան շատ էին նրանց կերպարները։


    Մարդիկ այստեղ շատ ուրախ են, այնքան բարի, պատրաստ են օգնելու ցանկացած հարցում։ Ամենուր երգ ու երաժշտություն, հյուրասիրություն, տաղանդաշատ նկարիչներ, պարողներ, երգողներ։


    Ամբողջ քաղաքը քույրիկիս հետ եմ շրջել, առանց ինչ-որ մեկի օգնության․ այստեղ երբեք չես կորչի։ Ինձ համար մեծ բացահայտում էր այս քաղաքը, քանի որ այն, ինչ կապված է հնության հետ, իմ սիրելին է։ Շատ եմ սիրում, երբ քաղաքի մի անկյունում բացահայտում եմ հինը։

     

Viewing 1 post (of 1 total)
  • You must be logged in to reply to this topic.