Home › Forums › Իմ օրագիրը › Որ Ձմեռ պապին կարողանա գալ սահնակով․․․
Tagged: Վրաստանի լեռնային բարձունք
- This topic is empty.
-
AuthorPosts
-
27 Հունվարի, 2020 at 21:24 #5261
Mariam
ParticipantՆայում էի Վրաստանի լեռնային բարձունքից ձմեռվա թագավորած տեսարանին ու մտածում, զգում ինձ այդ թագավորության օրենքների մեջ մտած մի անցորդ: Ձմեռ, այն կարծես երկու իրար հակասող եղանակների մեջտեղում է կանգնել, որպեսզի չխառնվեն իրար գարնան կյանքի սկիզբ ազդարարող ներկապնակը ու աշնան ծերացած բայց և գարուն երազող գույները:
Երբ փոքր էի, ինձ հետաքրքիր էր, թե ինչո՞ւ են մարդիկ ամենաջերմ տոնը` Ամանորը նշում ամենացուրտ եղանակին: Մեծերը ուղղակի անտարբեր պատասխանում էին, որ Ձմեռ պապին կարողանա գալ սահնակով։ Իսկ հիմա գիտեմ, ես հասկանում եմ, որ սպիտակը կարծես մի մաքուր էջ է, ձյունով բացված, որ վերսկսես ամեն բան նոր էջից: Որ լցնես այդ սպիտակը քո նախընտրած գույներով:
Ձմեռը ցուրտ է, որ զգաս քո մարմնի ու սրտի ջերմությունը, որ կիսվես այդ ջերմությամբ նրանց հետ, ով չունի այն, չէ որ ջերմությունը, ինչպես որ սերը, տալուց չի վերջանում, այն ունակ է բռնկելու յուրաքանչյուրի սրտում հանգած կրակը։
Ահա իմ այս լուսանկարի անկեղծ պատմությունը, որով ցանկացա կիսվել բոլորի հետ։
-
AuthorPosts
- You must be logged in to reply to this topic.