«Девичник» բնության գրկում

Home Forums Իմ օրագիրը «Девичник» բնության գրկում

Viewing 1 post (of 1 total)
  • Author
    Posts
  • #4064
    Mariam
    Participant

    Դեռ մանկուց միշտ սիրել եմ բնությունը, բնությունը ինձ ներդաշնակ է դարձնում ինքս ինձ հետ և օդի պես անհրաժեշտ է եղել ինձ միշտ․․

    Ցանկացած հնարավոր առիթ օգտագործում եմ բնությանը մոտ լինելու, գեղեցիկը զգալու և տեսնելու համար․․․թերևս դրանով է պայմանավորված իմ՝ շատերի համար զարմանալի ընտրությունը․ այո՛, «Девичник» բնության գրկում, հանգիստ, անկաշկանդ մթնոլորտում, ընկերուհիներիս ներկայությամբ, օր, որը կմնա իմ հիշողության մեջ հավետ, իսկ մեր լիաթոք ծիծաղի ձայները դեռ երկար կլսվեն իմ ականջներում․․․ և մեկ էլ  մեզ զարմացած նայող անծանոթների հայացքները, որ երբեք չեմ մոռանա։

    Այդ բացառիկ օրվա համար ընտրեցի Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգին, որը  ժողովրդական լեզվում երբեմն կոչում են Թումոյի այգի։ Այգին, որ կոչվել է հայ գրող և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անունով, բացվել է 1970 թվականին՝ նրա ծննդյան հարյուրամյակի առթիվ։

    1973 թվականին այգում տեղադրվել է Թումանյանի «Անուշ» պոեմի հերոսների՝ Անուշի ու Սարոյի արձանը: 1986 թվականին այգում կանգնեցվել է Թումանյանի մեկ այլ հերոսի՝ Լոռեցի Սաքոյի արձանը։

    Այգի, որտեղ կայացավ իմ «Девичник»-ը, որը կարծես չվերթ լիներ դեպի  մանկություն, ուր ես  և իմ ընկերները անհոգ վազվզում էինք այս ու այն կողմ և ցանկանում էինք, ինչպես բոլար երեխաները, շուտ մեծանալ։ Այժմ ես կրկին իմ ընկերների հետ բնության գրկում եմ, արդեն հասուն աղջիկ, ով իր կյանքի ամենակարևոր իրադարձությանն է պատրաստվում, և բնությունը կրկին իմ կողքին է, և ես ներշնչվում եմ դրանից, քաղում եմ ամենը, ինչ կարելի է վերցնել, և վայելում եմ․․․․

    Սա մի երազանք էր, որ կատարվեց, ի դեպ, կատարվեց իմ ևս մեկ  վաղեմի երազանք՝ հարսանիք Դղերում, որի մասին կպատմեմ հաջորդ օրագրում․․․

     

     

     

Viewing 1 post (of 1 total)
  • You must be logged in to reply to this topic.