Նոյշվայնշտայն ամրոց․ հեքիաթային վայր, ուր խորհորդ կտամ անպայման այցելել

Home Forums Իմ օրագիրը Նոյշվայնշտայն ամրոց․ հեքիաթային վայր, ուր խորհորդ կտամ անպայման այցելել

  • This topic has 1 voice and 0 replies.
Viewing 1 post (of 1 total)
  • Author
    Posts
  • #4683
    Arthur-Tatev
    Participant

    Բարևներ, ես ուզում եմ կիսվել իմ տպավորություններով հեքիաթային մի ամրոցի մասին, որը վերագրվում է 18-19 րդ դարերին՝ խոսքը Նոյշվայնշտայն ամրոցի մասին է։

    1869 թվականին Լյուդվիգ 2-րդ թագավորը սկսեց Նոյշվայնշտայնի կառուցումը։ Նա այդ ժամանակ ընդամենը 24 տարեկան էր, և 5 տարի էր, ինչ թագավորում էր Բավարիայում։ Ամրոցի շինարարությունն այդպես էլ մինչև վերջ չավարտվեց, սակայն նրա վրա ծախսվեց հսկայական գումար։ Ժամանակակիցները կատակով ասում էին, որ այդ ամրոցն իր վրա ծախսված գումարը կվերադարձնի, եթե երկրագնդի վրա ապրող բոլոր մարդիկ այցելեն այնտեղ:

    Լյուդվիգ 2-րդին ժամանակին անմեղսունակ ճանաչեցին և գահընկեց արեցին մի շարք պատճառաբանություններով, որոնց թվում առաջինը «ոչ մեկին պետք չեկող» մի քանի ամրոցների կառուցումն էր։

    Բայց այդ մեղադրանքը այսօր լրիվ անհիմն է, քանի որ  Նոյշվայշտայնի ամրոց տարեկան այցելում է մոտ 1 մլն զբոսաշրջիկ, և այն դարձել է Բավարիայի գլխավոր այցեքարտը։ Այն իր արտաքին տեսքով ասես մուլտիֆիլմից լինի և հեքիաթային տրամադրություն է ստեղծում։ Այս ամրոցն է նկարվել նաև «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմում, կարող եք համեմատել։

    Ամրոցի ներսում խստիվ արգելվում է լուսանկարել։ Ներսում 18-19-րդ դարի օրիգինալ իրեր են, դրանով էլ պայմանավորված է խստությունը։ Այս ամրոցը հրաշք բնություն ունի իր շրջակայքում, սարեր, լիճ, կանաչ, իսկ ներսի յուրահատուկ մթնոլորտը  ցույց է տալիս, թե ինչպես էին ապրում այդ դարաշրջանի թագավորները և հարուստ մարդիկ։

    Ներսում թանգարան է գործում, որտեղ անգամ պահվում է 18-րդ դարի հաց իր հատուկ ամանով, որը նվիրաբերվել է ռուս թագավորի կողմից։ Մենք մեր ընտանիքով անչափ տպավորված էինք այս հեքիաթային վայր այցելությամբ, և բոլորին խորհուրդ կտամ գնալ այնտեղ։

Viewing 1 post (of 1 total)
  • You must be logged in to reply to this topic.