Home › Forums › Իմ օրագիրը › Նեապոլի «Փողոցային» համալսարանը, Պիցցայի փողոցը և էլի շատ հետաքրքիր վայրեր․․․
Tagged: Castel Nuovo, Piazza del Plebiscito, Via Tribunali, Ձվի դղյակ կամ Castel dell'Ovo, Նեապոլ, Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտ, Նեապոլի մետրոյի «Տոլեդո» կայարան, Նեապոլի ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏ, Նեապոլիտանական պիցցան՝ Մարգարիտա, Նեապոլյան «ԲԱԲԱ», Պիցցայի փողոց
- This topic has 0 replies, 1 voice, and was last updated 2 years ago by
Haik.
-
AuthorPosts
-
3 Ապրիլի, 2019 at 07:56 #2192
Haik
ParticipantՈղջույն, հարգելի՛ ընթերցողներ, ձեզ ցանկանում եմ պատմել Նեապոլ կատարած իմ ճամփորդության մասին: Առաջարկում եմ միասին բացահայտել քաղաքի տեսարժան վայրերն, ու կիսվեմ ձեզ հետ հետաքրքիր տեղեկությամբ այն վայրերեի մասին, որոնք ինձ զարմացրին, և ձեզ խորհուրդ կտամ այցելելու դեպքում անպայման տեսնել:
«Փողոցային» համալսարան
Հենց փողոցում ձեզ կառաջարկեն լուծել տարաբնույթ մաթեմատիկական խնդիրներ, որոնց ճիշտ պատասխանելու դեպքում կընդգրկվեք «+» ստացողների ցանկում: Միգուցե դուք էլ փորձեք ձեր գիտելիքները:
Այս գաղափարը շատ հետաքրքիր է, համամի՞տ չեք։ Եվ գրավում է անցորդների ուշադրությունը։
Պիցցայի փողոց՝ Via Tribunali
Այս փողոցի վրա են գտնվում լավագույն պիցցերիաները: Դրանցից մեկում էլ նկարահանվել է հոլիվուդյան հայտնի “Ешь, моилсь, люби” ֆիլմը Ջուլիա Ռոբերտսի մասնակցությամբ: Ի դեպ, իտալական պիցցայի ստեղծման նախապատմությունը սկսվում է հենց Նեապոլից /հայտնի Նեապոլիտանական պիցցա Մարգարիտան/:
Մարգարիտա պիցցայի ստեղծման պատմությունը. բնակիչները պատմում են, որ տեղի պիցցերիաներից մեկի հիմնադիրը պիցցա է պատրաստել Մարգարիտա թագուհու համար` Իտալիայի դրոշի գույներով. կանաչը` ռեհան, կարմիրը` լոլիկ, սպիտակը` մոցարելլա պանիր։ Թագուհին շատ է այն հավանել, իսկ դե, աշխարհն էլ ստացել է «համեղ բրենդ»:
Ձվի դղյակ կամ Castel dell’Ovo (5-րդ դար)
Տիրենեյան ծովի ափին կառուցված այս դղյակ-բերդն ի սկզբանե ունեցել է պաշտպանական նշանակություն: Այն կառուցված է ձվաձև թերակղզու վրա և հեռվից հիշեցնում է հսկայական քարե նավ: 18-րդ դարում այն կիրառվել է որպես բանտախուց: Իսկ ներկայումս այն մշակութային վայր է, տարածքում գործում է նաև թանգարան, կազմակերպվում են զանազան ցուցադրություններ:
Նեապոլի մետրոյի «Տոլեդո» կայարան
Այն, իրավամբ, անվանում են Եվրոպայի ամենագեղեցիկ կայարանը: Բացվել է 2012թ., խորությունը` 50 մետր: Մետրոն անցնում է քաղաքի պատմական տարածքով: Ասեմ նաև, որ մուտքը մետրո արժե բավականին թանկ` շուրջ 7 Եվրո:
Նեապոլյան «ԲԱԲԱ»
Անցնենք նեապոլյան խոհանոցի համեղ աղանդերին` «ԲԱԲԱ»:
Այս աղանդերը իրենից ներկայացնում է ռոմով քաղցրաբլիթ: Սովորաբար իտալացիներն այն ճաշակում են կրեմով, սերուցքով կամ ծիրանի ջեմով: Ես շատ հավանեցի «ԲԱԲԱ»-ն:
Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտը
Գիտեմ, որ ընթերցողներից շատերը ֆուտբոլի երկրպագուներ կլինեն, այդ իսկ պատճառով այս մարզադաշտը ևս կարելի է այցելել: Մարզադաշտը տեղավորում է 60 240 մարդ և այդ ցուցանիշով 3-րդն է Իտալիայում` միլանյան հանրահայտ Սան Սիրո և Հռոմի Օլիմպիական մարզադաշտերից հետո։ Մարզադաշտում իր տնային խաղերն է անցկացնում քաղաքի թիմը` Նապոլին։
Քաղաքի տեղեկատվական կենտրոնը նույնպես շատ հետաքրքիր միտք է, այստեղ գնում են զբոսաշրջիկները, նրանց տրամադրում են քաղաքի քարտեզը, որպեսզի վերջիններս կարողանան ճիշտ տեղաշարժվել քաղաքում։ Քարտեզի վրա նշված են տեսարժան վայրերը, ուր խորհուրդ է տրվում այցելել, նաև տրամադրում են ավտոբուսների ժամացուցակը։
Նեապոլի ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏԸ՝
Castel Nuovo ԲԵՐԴ
Piazza del Plebiscito ՀՐԱՊԱՐԱԿ
Այսպիսով, ավարտեմ իմ ուղևորությունը, հույս ունեմ՝ հետաքրքիր էր և ՕԳՏԱԿԱՐ։
-
AuthorPosts
- You must be logged in to reply to this topic.