Ընկերներով «բացահայտեցինք» Կապանի հրաշք ջրվեժը կամ մեր արկածները ջրվեժ հասնելու ճանապարհին

Home Forums Իմ օրագիրը Ընկերներով «բացահայտեցինք» Կապանի հրաշք ջրվեժը կամ մեր արկածները ջրվեժ հասնելու ճանապարհին

Viewing 1 post (of 1 total)
  • Author
    Posts
  • #2900
    Гарик
    Participant

    Ընկերներով վաղուց որոշել էինք այցելել այս գեղեցիկ վայրը, որի մասին շատ-շատերը ուղղակի չգիտեն, և վերջապես այս հանգստյան օրերին գնացինք այնտեղ։

    Երբ տեսանյութը ուղարկեցինք weekends.am –ին և տեսանք, թե ինչ մեծ արձագանք գտավ այն, որոշեցի նաև գրել մեր արկածների մասին weekends.am-ի «Իմ օրագիրը» բաժնում։ Ջրվեժը գտնվում է Կապանում։

    Այստեղ  հասնելու համար Համլետավան գյուղով պետք է բարձրանալ։ Մի 2 կմ ոտքով քայլել ենք անտառով  մինչև հասնելը , դե էլ չասեմ ճանապարհին քանի անգամ ենք ընկել և թե ոնց էինք հոգնել․․․բայց երբ հասնում ես այնտեղ, մոռանում ես և՛ հոգնածությունդ, և՛ վնասվածքներդ։

    Ջրվեժի բարձրությունը մոտ 40 մետր է, երբ ներքևից նայում ես մի ուրիշ ձևի զգացողություններ են առաջանում մոտդ, չգիտեմ լուսանկարները ինչքանով կփոխանցեն իմ տպավորությունները, բայց գժվելու բան էր․․․

    Կորդինատները քարտեզի վրա նշում եմ, որ եթե որոշեք գնալ, ավելի հեշտ գտնեք, ու մեզ նման չչարչարվեք․բայց գնալիս հաշվի առեք, որ այս ջրվեջը  տեսանելի է միայն  գարնանը՝ ձնհալի հետ կապված: Էնպես որ բան չմնաց, եթե գնալու եք, արագացրեք․․․

    Էսքան բան։

     

     

Viewing 1 post (of 1 total)
  • You must be logged in to reply to this topic.