Հոհենշվանգաուն ամրոց՝ Կարապների բարձր երկրամաս

Home Forums Իմ օրագիրը Հոհենշվանգաուն ամրոց՝ Կարապների բարձր երկրամաս

  • This topic is empty.
Viewing 1 post (of 1 total)
  • Author
    Posts
  • #5154
    Arthur-Tatev
    Participant

     Իմ նախորդ Օրագրում ես պատմում էի հեքիաթային և շատ գեղեցիկ ամրոցի մասին՝ Նոյշվայնշտայն ամրոց, իսկ այս մեկում ուզում եմ պատմել նրա հարևանությամբ գտնվող ևս մեկ տպավորիչ ամրոցի մասին՝ Հոհենշվանգաուն ամրոց, որը թարգմանբար նշանակում է Կարապների բարձր երկրամաս։

    Հոհենշվանգաուն կառուցվել է Բավարիայի թագավոր Մաքսիմիլիան 2-րդի կողմից 1830-ականներին։ Մաքսիմիլիան 2-րդը ապրել է այստեղ իր ընտանիքի հետ, և իր մահից հետո այն անցել է իր որդուն՝ Լյուդվիգ 2-րդ թագավորին, որն էլ իր հերթին բավականին փոփոխություններ է արել այնտեղ․ նա սիրում էր շատ ժամանակ է անցկացրել այնտեղ և երազել։ Այստեղ կրկին ամեն բան պահպանված է համապատասխան դարաշրջանին, և ներսում թանգարան է:

    Լյուդվիգ 2–րդը սիրում էր այս ամրոցը և այստեղի պատշգամբից հետևում էր Նոյշվայնշտայն ամրոցի շինարարությանը։ Նա հայտնի էր հեքիաթային տեսք ունեցող ամրոցներ կառուցելով, այդ պատճառով նրան անգամ կոչում էին Հեքիաթային արքա։

    Ցավոք, նրա կյանքը շուտ է ընդհատվում, նրան ճանաչում են հոգեպես անհավասարակշիռ, և նա խեղդվում է իր հոգեբույժի հետ Հոհենշվանգաուն ամրոցի մոտակայքում գտնվող լճում։ Մահվան պատճառները չեն բացահայտվում։ Վարկածներից մեկի համաձայն՝  արքան ցանկացել է ինքնասպան լինել, իսկ հոգեբույժը ցանկացել է փրկել նրան, բայց նրան չի հաջողվել․ արդյունքում նրանք երկուսով խեղդվել են։ Այս միստիկ պատմությունն իր հերթին ևս նպաստել է, որ հետաքրքրությունը ամրոցի հանդեպ մեծանա։

    Մի խսքով, այս երկու իրար հարևանությամբ գտնվող ամրոցները այսօր ամենաշատ այցելություններ ունեցող ամրոցներից են համարվում ամբողջ աշխարհում, և ես էլ իմ կողմից կասեմ, որ հաստատ արժե դրանք տեսնել և ծանոթանալ դրանց պատմությանը, քանի որ դա միայն ամրոցի պատմություն չէ, այլ մարդկանց ճակատագրերի պատմություն։

     

     

Viewing 1 post (of 1 total)
  • You must be logged in to reply to this topic.