Խրոխտ ու պատմական Գորիսը

Home Forums Իմ օրագիրը Խրոխտ ու պատմական Գորիսը

  • This topic is empty.
Viewing 1 post (of 1 total)
  • Author
    Posts
  • #4736
    Garik
    Participant

    Հայաստանի ցանկացած մարզ կամ շրջան ունի իր պատմությունն ու ավանդույթները, ավանդազրույցները, բարքերն ու սովորույթները, ինչպես նաև իր տեսարժան ու պատմամշակութային վայրերն ու հուշարձաններն, որոնց պատմիչները, մշակութաբանները և ազգագրագետները   հավաքագրել են  տարբեր ժամանակներում ու պատմությունների, հոդվածների, մենագրությունների տեսքով թողել գրքերում, պարբերականներում, փոխանցել են սերնդեսերունդ՝ պահպանելու մեր երկրի դարավոր արժեքները:

    Վերջերս որոշեցի այցելել Հայաստանի պատմական մարզերից մեկը՝ Սյունիք, այստեղ պետք է այցելեի պատմական այն վայրերն, որտեղից սկսվում է մեր պատմության  փառավոր էջերից մեկը: Մեր երթուղին անցնում էր Հայաստանի Հանրապետության Արարատի, Վայոց ձորի մարզերով:

    Ճանապարհին մենք ականատես եղանք մեր երկրի գեղատեսիլ ու պատմական վայրերին, այն տարածքին, որի համար դարեր շարունակ հայ ժողովուրդը պայքարել է տարբեր թշնամիների դեմ:

    Մի քանի խոսքով ներկայացնեմ քաղաքի պատմությունը ու պատմական վայրերը:

    Գորիսը ինքնատիպ ճարտարապետական նախագծով քաղաքներից է: Այն հիացնում է մարդկանց գեղատեսիլ բնության անձեռակերտ ստեղծագործություններով, պատմամշակութային հազվագյուտ կոթողներով ու անկրկնելի կոլորիտով:

    Գորիսը խորհրդային տարիներին էլ եղել է զբոսաշրջության հանգրվաններից: Այսօր, նաև շնորհիվ աշխարհի ամենաերկար թռիչքով Տաթևի ճոպանուղու, Գորիսը հավակնում է դառնալ զբոսաշրջության կենտրոն: Այն ճանաչված է նաև իր հին բնակավայրերով, որտեղից սկիզբ է առել քաղաքի հերոսական ու պատմական անցյալը: Եռօրյա այցելության ընթացքում եղանք Հին Գորիս գյուղի՝  Կյորեսի Սուրբ Հռիփսիմե, Գրիգոր Լուսավորիչ (Ըստ ավանդազրույցի այստեղ տեղի է ունեցել հայ հասարակական ու քաղաքական գործիչ, հայ զորավար, սպարապետ Գարեգին Նժդեհի օծումն ու պսակադրությունը) եկեղեցիներում, որոնք կառուցված են 1776 1897-1904 թվականներին:

    Եկեղեցիները գտնվում են Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն Քահանա Մելքումյանի պատասխանատվության ներքո, ինչպես նաև ընդգրկված են տարածաշրջանի մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Այցելեցինք Խնձորեսկ գյուղ, լինելով նշանավոր ճոճվող կամուրջում, սա գտնվում է Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց աջ՝ խոր ձորի զառիթափի լանջերին՝  սարահարթի վրա։

    Կամուրջը միմյանց հետ կապում է Հին Խնձորեսկի երկու «ափերը»` Հին և Նոր Խնձորեսկները, որտեղից երևում են Խնձորեսկի չորս եկեղեցիները և «Ինը մանուկի» աղբյուրը։

    Կամուրջը կառուցվել է 2012 թվականին։ Կամրջից բացվում է տեսարան դեպի ձորը, որտեղ գտնվում է Անապատ եկեղեցին, որի բակում թաղված է Մխիթար Սպարապետը։

    Կամրջի մյուս ծայրում քարանձավային քաղաքն է՝ իր բազմաթիվ տուն-քարանձավներով ու «առանձնատներով»։ Կամրջի երկարությունը 160 մետր է, բարձրությունը՝ 63 մ, քաշը՝ 14 տոննա։ Կամուրջը միաժամանակ կարող է «սպասարկել» միջին քաշ ունեցող մոտ 700 մարդու։

    Գյուղում մենք հյուրընկալվեցինք Արտակ Բալույան ու Գոհար Զաքարյան ամուսինների կողմից: Մի յուրահատուկ ու արարիչ ընտանիք, ովքեր իրենց որդիներ Աշոտի, Սմբատի ու Արշակի հետ զբաղվելով գյուղատնտեսությամբ ու գործարարությամբ, վաստակում են իրենց հանապազորյա հացն ու մեծացնում իրենց տոհմն՝  բարձր պահելով իսկական հայի ու ընտանիքի բարի համբավն ու տոհմը:

    Գորիս քաղաքում և Խնձորեսկ գյուղում եղանք նաև Հայրենական մեծ պատերազմի ու Արցախյան գոյամարտի ժամանակ զոհվածների հուշակոթողի մոտ` հարգանքի տուրք մատուցելով բոլոր զոհվածների հիշատակին: Մեր ճանապարհորդությունն ավարտվեց Տաթևեր ճոպանուղու այցելությամբ: Սա Հալիձորը և Տաթևի վանքը իրար հետ կապող ճոպանուղի է Հայաստանում։

    «Տաթևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի։ Ուղևորության ընթացքում մենք ստացանք բովանդկալից ու չբացահայտված տարածքի մասին տվյալներ գիդ-ուղեկցողների ու ճոպանուղու վագոնավար Նարինե Խեչումյանի կողմից:

    Այցելելով Տաթևի վանական համալիր՝ բացահայտեցինք մի զարմանահրաշ ու յուրահատուկ շինության: Սա կոչվում է Ձիթհան:

    Սա գտնվում է Տաթևի վանական համալիրում և թվագրվում է XVII դարին։ Այն տեղակայված է ավելի վաղ՝ XIII դարում կառուցված միջնադարյան մենաստանի ամրոցի պատերի հետևում, որպեսզի գյուղացիները ևս, չխաթարելով վանական կյանքը, հնարավորություն ունենային օգտվելու դրանից։

    Այսօր այն գործում է որպես ինտերակտիվ թանգարան՝ այցելուներին տեղափոխելով այդ տարածաշրջան ու հնարավորություն ընձեռելով ծանոթանալ վանական կյանքին:

    Հուշարձան-թանգարանը այցելուներին հնարավորություն է տալիս ծանոթանալ ձիթայուղի արտադրությանն, որը օգտագործվում էր վանական տնտեսությունում: Տաթևի ձիթհանը եղել է իր ժամանակաշրջանի տեխնիկապես ամենահագեցածներից մեկը: Ձիթհանում ստանում էին յուղ՝ կտավատից, քունջուտից և այլ բույսերից: Սրա բարձր արտադրողականությունը թույլ է տալիս բուսայուղերում ապահովվել Տաթևի վանքի բոլոր հարակից գյուղերը:

    Այսպիսով՝ ամբողջ ճանապարհորդության ընթացքում մեզ ուղեկցում էին պատմական Գորիսի տեսարժան վայրերն ու խրոխտ և հպարտ լեռները:

Viewing 1 post (of 1 total)
  • You must be logged in to reply to this topic.