Գորիս․ վայր, որ հասցրել է նկատվել զբոսաշրջիկների կողմից

Home Forums Իմ օրագիրը Գորիս․ վայր, որ հասցրել է նկատվել զբոսաշրջիկների կողմից

  • This topic has 1 voice and 0 replies.
Viewing 1 post (of 1 total)
  • Author
    Posts
  • #1647
    Ika
    Participant

    Ես, լինելով Սյունյաց աշխարհի զավակ, ցանկանում եմ ներկայացնել Գորիսի և հարակից տարածքների զարմանահրաշ վայրերը։ Գորիսը Հայաստանի պատմամշակութային քաղաքներից է: Այն Սյունիքի մարզի ամենակոլորիտային քաղաքն է, և թերևս այս հանգամանքով է պայմանավորված զբոսաշրջիկների մեծ հոսքը: Այս առումով շատ կարևոր է պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանների առկայությունը։

    2017թ. Գորիս-Ստեփանակերտ մայրուղու աջ մասում կառուցվել են  «Հին Զանգերը», որի հանդիսավոր բացման արարողությունը կայացավ  «Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների օրը 2018թ հուլիսի 7-ին:

    Ես ներկա եմ եղել այդ արարողությանը։ Կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ, որոնցից կարելի է առանձնացնել  «Թթի փառատոնը» Գորիսի Քարահունջ գյուղում, և որին բախտի բերմամբ ներկա եմ գտնվել ու շատ մեծ բավականություն ստացել: Ավանդական դարձած այս փառատոնի ընթացքում լինում է սև և սպիտակ թթի, թթի օղու, դոշաբի, Սյունյաց աշխարհի համով-հոտով ուտեստների վաճառք: Փառատոնին մասնակցում էին Երևանից, արտերկրից ժամանած հյուրեր, զբոսաշրջիկներ:

    Հաջորդ վայրը, որ ես այցելել եմ, Ճոճվող կամուրջն է Գորիսի Խնձորեսկ գյուղում՝ կառուցված 2012 թ.-ին:  Ունի 160 մ երկարություն, 63 մ բարձրություն: Կամրջից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի ձորը, որտեղ և գտնվում է Սուրբ Թադևոս եկեղեցին, իսկ բակում՝ Մխիթար սպարապետի գերեզմանը: Սուր զգացողություններ են պատում, երբ քայլում ես այդ կամրջով։ Խորհուրդ եմ տալիս անպայման այցելել, հաստատ կտպավորվեք անչափ։

    Մյուս գեղեցիկ վայրը գտնվում է Երևանից 250 կմ հարավ: Խոսքը Տաթևի ճոպանուղու մասին է, որն ունի 320մ բարձրություն, 5,7 կմ երկարություն: Օդախցում տեղավորվում է 30 ուղևոր և 1 ուղեկցորդ: Ես ֆիկսեցի զբոսաշրջիկների հիացմունքն ու ոգևորությունը։ Ինքս էլ շատ հավանեցի 12 րոպե տևողությամբ, բայց հավերժ հիշվող տեսարանները։

    Տաթև գյուղից արևելք է գտնվում Սատանի կամուրջը։ Սատանի կամուրջ այցելել եմ և ինչպես վերոնշյալ դեպքերում, խորհուրդ եմ տալիս անտարբեր չանցնել, այցելել անպայման, այն շատ հայտնի վայր է դարձել և ուսումնասիրությունների առարկա է։

    Տաթև գյուղի հարավային մասում գտնվում է վանքը՝ կառուցված 9-րդ դարում։ Այցելելով վանք՝ ձեր առջև կբացվեն անառիկ ժայռերի վրա բարձրացող հզոր պարիսպները, հնագույն ձիթհանը աղացաքարերով, ճոճվող գավազանը։ Մնացածը թողնում եմ ինքներդ այցելեք ու տեսնեք։

    Անպայման վերցրեք ֆոտոապարատ։ Ես տեխնիկական խնդիրների պատճառով ցավոք չունեմ գեղեցիկ լուսանկարներ, միայն իմ անմոռանալի պտավորություններն են, այդ իսկ պատճառով տեքստում տեղադրում եմ համացանցից վերցրած նկարներ։

Viewing 1 post (of 1 total)
  • You must be logged in to reply to this topic.