ՎԻԵՆՆԱՅԻՑ՝ ՍԻՐՈՎ․․․

Home Forums Իմ օրագիրը ՎԻԵՆՆԱՅԻՑ՝ ՍԻՐՈՎ․․․

Viewing 1 post (of 1 total)
  • Author
    Posts
  • #1203
    Armine
    Participant

    Վիեննա… Եվրոպայի, թերևս, ամենագեղեցիկ քաղաքներից մեկը: Այստեղ տեղին է «Ավելի լավ է տեսնել, քան հազար անգամ լսել» արտահայտությունը:

    Չնայած ոչ երկարատև ուղևորությանը (ընդամենը 4 օր)՝ այն, հավատացեք, շատ հագեցած ու տպավորիչ էր: Կփորձեմ ձեզ հետ կիսել ստացածս թե՛ դրական, թե՛ բացասական տպավորությունները:

    Վիեննան աչքի է ընկնում ճոխ ու աննկարագրելի գեղեցիկ ճարտարապետությամբ: Նախկին Ավստրոհունգարական պետության մայրաքաղաքն իր մեջ ներառում է կայսրական շքեղ պալատներն ու այդ նախագծով կառուցված շինությունները, հսկայական գոթական եկեղեցիներն ու ժամանակակից շենքերը:

    Սուրբ Ստեֆանի եկեղեցի, 1137թ․

    Հետաքրքրական է այն, որ եվրոպական մայրաքաղաքները առավելագույնը պահպանել են իրենց պատմական տեսքը, իսկ նոր բարձրահարկ շինությունները կարելի է տեսնել միայն քաղաքի ծայրամասերում: Դրանով է պայմանավորված, որ Վիեննայում գրեթե բացակայում են ճանապարհային խցանումները:

    Վիեննան նաև արվեստի մայրաքաղաք է՝ աշխարհահռչակ վիեննական օպերան, դասականներ Մոցարտի, Շտրաուսի, Բեթհովենի, Շուբերտի երաժշտական գործերը, վիեննական վալսը:

    Վիեննայի դրական կողմերից հաջորդը քաղաքի հարմարավետությունն է: Կանաչապատ ու ընդարձակ զբոսայգիներ, էկոլոգիապես մաքուր համարվող տրամվայներ, րոպեի ճշգրտությամբ աշխատող մետրո, ընդարձակ հեծանվային ուղիներ, դե իսկ Դանուբ գետի մերձակայքը պարզապես հրաշալի վայր է քաղաքի աղմուկից կտրվելու, բնության գրկում լիցքաթափվելու համար: Ինձ համար շատ հաճելի ու միաժամանակ զարմանալի էր, երբ ոչ աշխատանքային օր տեսնում էի այգում երիտասարդ զույգերի, որոնք երեխաների հետ միասին հեծանիվ էին  վարում: Իսկ ինչպիսի բարեկազմ են ավստրացիները, էլ չասեմ… այստեղ գեր մարդ չկա: Ոմանք կասեն, թե դա գեների արդյունք է, իսկ ըստ իս՝ այն բանի, որ մարդիկ շատ են կարևորում սպորտը: Օրվա բոլոր ժամերին փողոցներում բազմաթիվ մարդիկ կային, որոնք դուրս էին եկել վազքի և նրանց մեծամասնությունը` մեծահասակներ:

    Ինչ խոսք, Վիեննան հարուստ քաղաք է` և  ոչ միայն նրա համար, որ եվրոպական կապիտալի ներհոսք ունի ու նախկին արքայական դինաստիաների նստավայր է, այլ նաև այն պատճառով, որ մարդիկ պահպանում ու գնահատում են իրենց քաղաքը: Քաղաքն աչքի է ընկնում իր մաքրությամբ, կանաչ այգիների նկատմամբ  մարդկանց խնամքով, այստեղ չես նկատի նույնիսկ փողոցում ընկած ծխախոտի  մի գլանակ:

    Սիրով վերհիշեցի իմ ուղևորությունը ։

    Դանուբ գետը՝

     

Viewing 1 post (of 1 total)
  • You must be logged in to reply to this topic.