Ուղևորություն Դենդրոպարկ «нам любые дороги дороги»-ի ներքո․․․

Home Forums Իմ օրագիրը Ուղևորություն Դենդրոպարկ «нам любые дороги дороги»-ի ներքո․․․

Viewing 1 post (of 1 total)
  • Author
    Posts
  • #3109
    Meline
    Participant

    Ընկերներով երկար ժամանակ է, ինչ որոշել էինք այցելել Սոճուտ դենդրոպարկ, քանի որ բազմիցս լսել էինք այս վայրի հեքիաթային բնության մասին, շատ էինք ուզում սեփական աչքերով տեսնել այդ գեղեցկությունը։

    Պլանավորել էինք այցելել ավելի վաղ, սակայն իմանալով փոշոտման մասին՝ որոշեցինք նախապես տեղեկանալ, թե երբ է այն սկսվում և գնալ հենց փոշոտման ժամանակ․ ասում են, որ այն շատ առողջարար է։ Վերջապես մայիսի 26-ին այցելեցինք  Դենդրոպարկ։

    Ճանապարհը Երևանից   բավականին երկար էր, բայց քանի որ մենք գնում էինք ընկերներով և ամբողջ ճանապարհին երգում էինք «нам любые дороги дороги», այն շատ կարճ թվաց մեզ։ Մեր ծանոթները live – երի միջոցով հետևում էին մեր ընթացքին։

    Քանի որ առաջին անգամ էինք գնում, դիմել էինք Navigator-ի օգնությանը, որը մեզ մի փոքր սխալ ճանապարհով տարավ, բայց, ինչևէ, վերջիվերջո գտանք այգին։

    Այգու մոտ  դրված էր   ուղղորդող քարտեզ, որը մեզ շատ օգնեց՝ կողմնորոշվելու, թե ինչպես կարելի է շրջել այգում, քանի որ տարածքը շատ մեծ է,  և մենք էլ չէինք ցանկանում  բաց թողնել որևէ ուղղություն:

    Այգու սոճիների շրջակայքում՝ օդում կամ գետնի վրա, հայտնվում ու տարածվում էին անտեսանելի փոշեհատիկներ, որոնք առողջարար են համարվում:

    Տպավորությունները աննկարագրելի էին, դե իսկ բնության գույները, մաքրությունը և տված լիցքերը՝ բավականին ոգեշնչող։ Մենք ունեցանք հետաքրքիր և հագեցած օր և բերեցինք մեզ հետ բազում դրական տպավորություններ։ Բոլորին խորհուրդ կտամ այցելել և վայելել բնության այս հրաշալիքը։ Նշեմ, որ սոճիների փոշոտումը կտևի մինչև հունիսի կես․ դեռ ժամանակ ունեք։

Viewing 1 post (of 1 total)
  • You must be logged in to reply to this topic.