Home › Forums › Իմ օրագիրը › Իսկ դուք գիտե՞ք, թե որն է Բեռլինի խորհրդանիշը
Tagged: Berlin, Buddy Bear, Germany
- This topic has 1 voice and 0 replies.
-
AuthorPosts
-
10 Մարտի, 2019 at 14:19 #1510
Hasmik
ParticipantԵթե արդեն եղել եք Բեռլինում, ապա հաստատ նկատած կլինեք, որ ամենուր կան տարբեր գույների, նկարազարդ և երբեմն էլ գլխիվայր կանգնած արջեր։ Իսկ եթե դեռ չեք եղել Բեռլինում, ապա անպայման ուշադրություն դարձրեք, երբ մեկնեք այնտեղ։
Շատերը չգիտեն, որ այս արջերը (Buddy Bear) համարվում են Բեռլինի խորհրդանիշը և զարդը։ Վերջիններս հայտնվել են 2001թ-ից։ Հիմնական նպատակը քաղաքում փողոցային արվեստի զարգացումն էր։ Գաղափարը պատկանում էր Կլաուս և Եվա Հեռլիթսներին (Klaus, Eva Herlitz) և քանդակագործ Ռոման Ստռոբլին (Roman Strobl): Նրանք ընտրեցին կենդանիներից արջը, քանի որ այն առկա է Բեռլինի զինանշանի վրա։
Այս արջերը նախատեսված են կոչ անելու հանդուրժողականություն և խաղաղություն տարբեր կրոնների և մշակութային խմբերի միջև։
Ի սկզբանե արջերը եղել են կանգնած դիրքով և ձեռքերը վեր բարձրացրած՝ որպես բարության և լավատեսության խորհրդանիշ։
Սակայն այժմ կարելի է հանդիպել արջերի՝ գլխիվայր, 4 թաթերով գետնին և թաթերը կողքին դրված։
Արջերի առաջին ցուցադրությունը եղել է 2001թ-ին, որի ժամանակ 350 նկարազարդ արջեր տեղադրված են եղել Բրանդերբուրգյան դարպասի ամբողջ երկարությամբ։
Եթե նոր եք լինելու Բեռլինում, ուշադրությո՛ւն դարձրեք այդ արջերին, լուսանկարվե՛ք նրանց հետ և գնե՛ք արջ-հուշանվերներ։
-
AuthorPosts
- You must be logged in to reply to this topic.