Վայր Բարսելոնայում, որի մասին դուք չգիտեիք

Home Forums Իմ օրագիրը Վայր Բարսելոնայում, որի մասին դուք չգիտեիք

Viewing 1 post (of 1 total)
  • Author
    Posts
  • #1485
    Hasmik
    Participant

    Վայր Բարսելոնայում, որի մասին, հաստատ, չգիտեիք…

     

    Ամենաաշխույժ տուրիստական քաղաքներից մեկը Բարսելոնան է, որը համարվում է սիրո, ծովի և արևի քաղաք։ Յուրաքանչյուրը, ով մեկնում է Բարսելոնա, պարտադիր այցելում է Սուրբ ընտանիքի տաճար /Sagrada Familia/, Գուելի զբոսայգի/ Parc Guell/, Սյուտադելի զբոսայգի /Parc De La Ciutadella/, Գոթական թաղամաս /Gothic Quarter/ և այլ հայտնի տուրիստական վայրեր։

    Սակայն ոչ բոլորը գիտեն այն լաբիրինթոսի մասին, որտեղ նկարահանվել է «Պարֆյումեր՝ մի մարդասպանի պատմություն» /“Perfume” / ֆիլմը։ Եթե դեռ չեք դիտել այդ ֆիլմը, շտապեք դիտել այն․ հիանալի ֆիլմ է և դասվում է իմ սիրելի ֆիլմերի ցանկում։

    "Perfume" movie

     

    Լաբիրինթոս Օրտա Զբոսայգին /Parc Del Laberint d’Horta/ ինձ համար իսկական բացահայտում էր։ Լաբիրինթոս այգին քաղաքի նմանատիպ ամենահին այգին է։ Այն բավականին մեծ է․ կենտրոնում կա կլորավուն փոքր հրապարակ, որից դուրս է գալիս 8 ճանապարհ, որոնք տանում են դեպի Դեսվալսների պալատ, Դանայայի տաղավար, Նեոդասական տաղավար, Էգերիայի շատրվան, Ռոմանտիկ ջրվեժ, Ռոմանտիկ ջրանցք և այլ տաղավարներ։

     

    Ռոմանտիկ ջրվեժԷգերիայի շատրվան

    Ռոմանտիկ այգի

    Իսկ այգու գլխավոր տարրը հենց լաբիրինթոսն է։ Այն ոչ շատ մեծ լաբիրինթոս է, բայց ելքը բավականին դժվար է գտնել։ Ինձ չհաջողվեց գտնել ելքը, և ստիպված էի խորամանկության դիմել։ Նույնիսկ իսպանացի ընկերոջս չհաջողվեց դուրս գալ լաբիրինթոսից, ով մի քանի անգամ եղել էր այնտեղ և հավաստիացնում էր, որ շատ հեշտ է գտնել  ելքը։

     

    Horta mazeHorta Maze from above

    The maze

     

     

    Այգու տարածքում արգելված են պիկնիկները, շների զբոսանքները, հեծանվով այցելությունները և աղմկոտ խաղերը։ Այն շատ հանգիստ վայր է, և եթե ուզում եք կտրվել  քաղաքի եռուզեռից, աղմուկից և տուրիստների հագեցվածությունից, ապա շտապեք այս այգի։ Բացի այդ կարող եք ուժերդ փորձել՝ գտնելու լաբիրինթոսից դուրս գալու ուղին։

     

    Մուտքի արժեքը ընդամենը 3 եվրո է։

     

    Եթե այցելելու եք Բարսելոնա, բաց չթողնեք այս վայրը։ Եվ եթե Ձեզ ասեն, որ հնարավոր չէ մեկ շաբաթում տեսնել Բարսելոնան, գնումներ կատարել և միաժամանակ հանգստանալ ու վայելել Միջերկրական ծովն ու արևը,  չհավատաք․ ես Ձեզ կօգնեմ։

Viewing 1 post (of 1 total)
  • You must be logged in to reply to this topic.