Home › Forums › Իմ օրագիրը › Արմաղան լեռը՝ որպես մեկօրյա բարձունքի հաղթահարման, քայլարշավի ուղղություն
Tagged: Արմաղան լեռ, Հայրիվանք, Մադինա գյուղ
- This topic is empty.
-
AuthorPosts
-
20 Օգոստոսի, 2020 at 15:10 #6233
Marta
ParticipantՀաշվի առնելով այն փաստը, որ գարնանային գիշերահավասարից հետո ցերեկները երկարում են, կարելի է այսպիսի երթուղիներ մշակել:
Այսպիսով, մենք շարժվել ենք 08:30 ին Բաբաջանյան պողոտայից:
09:50-ին արդեն Հայրիվանքում էինք: Այստեղ նախատեսվածից երկար մնացինք՝ մոտ մեկ ժամ (նախաճաշ, շրջայց վանքում, լուսանկարներ):
11:30` Մադինա գյուղ: Տեղանքի ուսումնասիրում, քայլք դեպի ստորոտ: Լեռը Մադինայից բարձրանալու համար հարկավոր է գնալ մինչև գյուղի վերջը: Մեքենայի ճանապարհը, որը անընդհատ աջ է տանում, ուղեկցում է մինչև գագաթ:
11:50` վերելքի մեկնարկ: Սարը բարձրանալու երկու ճանապարհ կա.
- կոնի թեք լանջով, որը բավականին դժվար է, բայց ավելի կարճ
- մեքենայի ճանապարհով. ուղիղ ճանապարհ է՝ մարգագետիններով, քայքի համար մատչելի
Վերելքը տևեց 3 ժամ: Ընթացքում նստոտել ենք, հանգստացել, զուցել, նկարվել:
15:05 արդեն գագաթին էինք: Մեկ ժամի չափ նստել ենք, հիացել տեսարանով, զրուցել:
18:10՝ ստորոտին ենք: Իջել ենք նույն ճանապարհով, առանց շեղվելու, թեքվելու: Ճանապարհը շատ լավ ուղեկցում է ու կորելու հավանականությունը շատ քիչ է:
Մոտ կես ժամ Սևանի ափին ենք անց կացրել, ընթրել:
20:30՝ Երևանում ենք:
Շուրջ 12 ժամ տևողությամբ բարձունքի հաղթահարում, քայլարշավ: Մայիսին ամբողջ բնաշխարհը ծաղկման մեջ է, շուրջբոլորը կանաչ, ձնաբծերի հետքերի մոտ հանդիպում էին ձնծաղիկները: Մի քանի տեղ հանդիպեցինք նաև բանջար հավաքող կանանց: Դեղաբույսերի մասնագետների համար էլ ողջ ճանապարհը ուսումնական է:
Հայրենագիտություն
- Սևանա լիճ
- Հայրիվանք
- Արգիճի գետ
- Արմաղան գագաթ, խառնարանային լիճ
- Մադինա գյուղ
Հայրիվանքից դեպի Մադինա գյուղ գնացող ճանապարհին կա բենզալցակայան, որտեղ կարելի է օգտվել սանհանգույցից: Ճանապարհի այլ հատվածներում սանհանգույց չկա:
Այսքանը՝ որպես ուղեցույց:
-
AuthorPosts
- You must be logged in to reply to this topic.