Արմաղանի գեղեցկությունը …

Home Forums Իմ օրագիրը Արմաղանի գեղեցկությունը …

  • This topic is empty.
Viewing 1 post (of 1 total)
  • Author
    Posts
  • #6629
    Marta
    Participant

    Բնության ուժն անսահման է: Այդ զորեղ ուժն էր, որ տարավ մեզ Երևանից հեռու՝ հեռու դեպի սարեր: Աննկարագրելի սիրուն է ծաղկող բնությունը. շուրջդ կանաչ է՝ թավշյա կանաչ: Լեռնամարգագետնային, հետո մերձալպյան լանդշաֆտն է:

    Կանգնած ես լեռան ստորոտին ու նայում ես վեր խոյացող լեռնային կոնին: Իհարկե՛, հասնելու եմ գագաթին: Արմաղանի գեղեցկությունը հեռվից հասկանալն անհնար է։ Թվում է թե մի սովորական լեռ է էլի՜։ Բայց գագաթից բացվող տեսարանը վայելելու համար արժե հաղթահարել բարձունքը:

    Լեռնային արահետով, մարգագետիներով վեր ես բարձրանում ու տեսնում ինչպես է փոխվում բուսականությունը: Լեռն ի վեր բուսականությունը փոխվում է. ստորոտին հանդիպող ծաղիկները գագաթին չես հանդիպի: Ձնաբծերի մոտ էլ ձնծաղիկներն են…

    Լեռները միշտ համարվել են առեղծվածային երևույթներ: Դրանք շատ հաճախ ազգային ինքնությունն են ամբողջացնում, դրա հետ մեկտեղ սիմվոլիկ նշանակություն ունեն: Տեղացիները պատմություններ են պատմում, որն էլ բերանից բերան է անցնում, դառնում ավանդապատում՝ իր իրական ու հորինված հերոսներով: Արմաղանի մասին էլ տարբեր ավանդապատումներ են հյուսել: Ասում են՝ Արմաղանի գագաթը երբեմն-երբեմն պատվում է մառախուղով, որպեսզի փերիներն իջնեն ջուր խմելու ու մարդկանց համար անտեսանելի մնան:

    Վերելք

    Ճանապարհը հեշտ չէր, բայց իրար օգնելով, համառությամբ առաջ էինք գնում: Կիզիչ արևն ու լեռնային քամին մեր վերելքի ուղեկիցն էին: Թե ինչպիսի հիացմունք ունեցանք բոլորս, երբ տեսանք գագաթի գեղեցկությունը, բառեր չեմ գտնի պատմելու համար. խառնարան, խառնարանային լիճ, կանաչ բնություն և միաժամանակ ձյուն, ուրախություն, գոհունակություն և հաղթնակի զգացողություն: Արմաղան բառի բացատրությունն էլ է խոսուն ՝ հազվագյուտ, շնորհալի, գեղեցիկ, ընծա…Գագաթից տեսնում ես Սևանա լիճը, Սև սարը, Աժդահակ գագաթը, Արարատը, Վարդենիսի, Գեղամա, Արեգունու լեռնաշղթաները:

    Վայրէջք

    Լեռնային քամին մեզ ներքև է գլորում: Ոչ հոգնություն ես զգում, ոչ դժվարություն: Աշխարհը նվաճած, հաղթանակած, նոր զգացողություններով լցված՝ անէանում ես վերջալույսի ցոլքերի մեջ …

    Եթե ուզեցիք նվաճել Արմաղանը, ընթերցեք ուղեցույցը:

    Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Viewing 1 post (of 1 total)
  • You must be logged in to reply to this topic.