Գալի՞ս եք միասին շրջենք ԱՄՆ-ի ամենազարմանահրաշ վայրերից մեկում․ տեսանյութ

Գալի՞ս եք միասին շրջենք ԱՄՆ-ի ամենազարմանահրաշ վայրերից մեկում, դե՛ գնացինք։

Հիշեցնենք, որ մեր նախորդ հոդվածում պատմել ենք Grand Canyon ճամփորդության մանրամասները, որոնց կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը, իսկ այս հոդվածում առաջարկում ենք դիտել այս փոքրիկ տեսանյութը։

 

 

 

 

No Comments Աշխարհի շուրջՃամփորդական օրագիր

Weekends.am-ը Grand Canyon-ում ԱՄՆ․Մեծ կիրճ

Մեծ կիրճ Grand Canyon, գտնվում է ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում՝ Կոլորադո գետի միջին հոսանքում։ Աշխարհի ամենախոր կիրճերից է։ Երկարությունը 446 կմ է, խորությունը՝ մինչև 1800 մ, լայնությունը՝ սարահարթի մակերևույթին 8—25 կմ։ Շարունակվող էրոզիայի հետևանքով կիրճը այժմ էլ մեծանում է։

540 թվականին Մեծ կիրճը հայտնաբերվել է իսպանացի զինվորների կողմից՝ Գարսիա Լոպես դե Կարդինասի գլխավորությամբ. նրանք ոսկի էին փնտրում:

Այսօր Grand Canyon-ը զբոսաշրջիկների սիրելի վայրերից է, և ամեն տարի հազարավոր մարդիկ են գալիս  բնության այս հրաշքը տեսնելու։ Գտնվելով ԱՄՆ-ում` Weekneds.am–ը չէր կարող բաց թողնել այս հրաշքը տեսնելու հնարավորությունը, և ձեզ նույնպես խորհուրդ կտանք անպայման ժամանակ հատկացնեք այս կիրճը տեսնելու համար, չե՛ք փոշմանի։

Եվ ուրեմն, մենք պատվիրեցինք դեպի Grand Canyon տուր առցանց տարբերակով, որը արժեր 80 դոլար։ Տուրը սկսվում էր վաղ առավոտյան ժամը 6-ին, ԱՄՆ-ի համար դա նորմալ ժամ է․ այստեղ օրը շուտ է սկսվում։ Տուրը սկսվեց Լաս Վեգասից, որտեղ որ տուրի մասնակիցներին ավտոբուսնեորվ սպասում էին կազմակերպիչները։

Լաս Վեգասից շարժվեցինք, ճանապարհին կանգառ ունեցանք Հուվեր ամբարտակի մոտ, որի մասին մենք արդեն պատմել ենք այս հոդվածում։ 

Այսպես, Լաս Վեգասից երեքուկես ժամ տևեց մինչ հասանք նշանակետին։ Ավտոբուսների մեջ ներկայացնում էին  մեզ կիրճի պատմությունը․ ժամանակը այնպես անցավ, որ չզգացինք հոգնածություն։ Հասնելուն պես զարմանում ես՝ այս անծայրածիր ժայռեերը տեսնելով, որոնք անգամ վախեցնում են։ Տարածքում շատ խիստ կանոններ են գործում, որոնց պետք է անպայման հետևել, քանի որ անգամ մահացու դեպքեր են եղել, երբ զբոսաշրջիկները շատ են մոտեցել կիրճին լուսանկարվելու համար, արդյունքում ընկել են կիրճը, այդ իսկ պատճառով այժմ այստեղ ամենուրեք ցուցատախտակներ են դրված, որ չի կարելի շատ մոտենալ։

 Տարածքում   ակտիվ հանգստի սիրահարների համար ամեն ինչ կա՝ զիփ լայն, ուղղաթիռով տուր, հրաձգարան, ռանչո, ռեստորան, սրճարան։ Մի խոսքով լավ օրը ապահովված է։

Այստեղ անգամ մեկուսարան կա, իհարկե այն իսկական մեկուսարան չէ։

Նաև այստեղ է գտնվում Sky walk դիտահրապարակը, որտեղից էլ երևում է կիրճը ամբողջ խորությամբ, արժեքը 16 դոլար։

Հնդկացիները կիրճի հյուրերին ողջունում են իրենց կատարումներով։

Կան վաճառքի կետեր, որի կողքով մենք էլ անատարբեր չանցանք և գնեցինք հուշանվերներ․․․

Ֆոտոշարք՝

« 2 of 3 »

No Comments Աշխարհի շուրջՃամփորդական օրագիր

Ֆոտոշարքով դեպի Ջրվեժի արգելոց

Ֆոտոշարքով դեպի Ջրվեժի արգելոց

« 1 of 2 »
No Comments ՀետաքրքիրՃամփորդական օրագիր

Սա կլինի Ձեր կյանքի ամենայուրահատուկ զբոսանքը

Սոմերսեթում հաճելի և գեղեցիկ ժամանցի յուրահատուկ տարբերակ է առաջարկում  այս փոքրիկ ընտանեկան բիզնեսը, որը արդեն հասցրել է սիրվել զբոսաշրջիկների կողմից և դարձել է հանգստյան օրերը անցկացնելու անմոռանալի տարբերակ։

Խոսքը նավակով  ճամփորդության մասին է, բայց ոչ սովորական․ բանն այն է, որ նավակը այսպես ասած <<քաշում է>> է ձին մոտակա ափից, և նավակը գետի վրայով հետևում է նրան։

Հետաքրքիրը նաև այն է, որ նավապետը մարդ չէ, այլ շուն, բայց հանգիստ եղեք, նավավարը մարդ է։ Սա յուրահատուկ ընտանեկան միջավայր է, փոքրիկ սննդի կետով և հանգստի գոտով։

75-տեղանոց նավակը գործում է ժամանակացույցով՝ ապրիլի 1-ից 31-ը ընկած ժամանակահատվածում ցերեկային հանրային ուղևորություններով: Այն հասանելի է նաև մասնավոր վարձույթի համար ցերեկվա և երեկոյան ժամերին: Նավարկության ընթացքում Ձեզ ուղեկցում են գեղեցիկ տեսարանները և մաքուր  օդը։

Ի դեպ՝ քանի որ Անգլիայում գետերը շատ են, այս մեթոդը նախկինում տարածված էր, թե՛ մարդկանց տեղափոխելու, թե՛  բեռնափոխադրումներ կատարելու համար։

 

Ֆոտոշարքը այստեղ՝

« 1 of 2 »
No Comments ՀետաքրքիրՃամփորդական օրագիր

Weekends.am թիմի անդամը մոտ 2 ամիս տանը մնալու մասին․ Չինաստան

Գտնվելով Չինաստանում մեկ տարի, իսկ թագավարակի պատճառով 45 օր ու ավել տանը մնալով, եզրակացրել եմ ինձ համար կարևոր կետեր՝

???? Դիմակ դնելը ամոթ չի ( Տարիներ առաջ Հայաստանում դիմակ դնելը մի տեսակ ամոթալի էր ????‍♀️????‍♀️????‍♀️, մարդիկ ծիծաղում էին վրաս) : Չինաստանում մինչև հիմա էլ փոքր ճտերից սկսած ու տարեցներից վերջացրած բոլորը մի մարդու նման դնում ենք  դիմակ, չդնես կպարտադրեն:
???? Կարևոր է լսել մասնագետներին, պատասխանատուներին, բժիշկներին, սեփական ուղեղով առաջ գնալ, հալած յուղի տեղ ամեն ինչ չընդունել, ինֆորմացիոն պատերազմի դարում ստացված ինֆորմացիան ճշտել ( WHO, CNN, BBC, Al Jazeera, …)????????????????‍⚕️????‍⚕️
???? Ենթարկվել, հա հա …ենթարկվել: Ասել են տանից մի անգամ դուրս գալ, ուրեմն ենթարկվել(1.4 միլիարդ չինացիների հետ միասին)????????????
???? Խուճապի չենթարկվել, սառը դատել, տրամաբանել ու ճիշտ որոշում կայացնել:

Ընտանիքի անդամների, ընկերների, բարեկամների հարցերին ի պատասխան ասեմ՝ վերոնշյալ կետերը հիմնականում պահել եմ, իսկ տանը մնալու փաստից վերցրել միայն առավելությունները՝
1. Սպորտով զբաղվել՝ ամրացնելով իմունիտետը ????✌️????????‍♀️
2. Գիրք կարդալ ( ես 2ը վերջացրել եմ, 3րդն էլ ընթացքում) ????
3. Կանոնավոր ու ճիշտ սնվել ????????????????????????????????????????????????
4. Հետևել աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, կինոներ, հավեսի շոուներ, հաղորդումներ նայել ( Չինական ընկերությունների կորուստները, ինֆլյացիան, մարդկանց սպասումները, Սաուդյան Արաբիա Ռուսաստան նավթի գներ հակամարտությունները, Ամազոնի ու մյուս հզոր ընկերությունների բաժնետոմսերի տատանումները, Նահանգների առաջին դեմքի դմբո հայտարարությունները, Trevor Noah կայֆոտ շուոնները, Պուտինի դեռ մի քանի տարիներ կառավարելու ցանկությունները, Հայաստանում «այո» ն և «ոչ» )????????????
5. Հույսը դնել միմիայն ինքդ քո վրա, բազմակողմանի զարգանալ, դեբիլների հետ չվիճել: ????‍♀️
6. Օնլայն աշխատել՝ փնտրելով ավելի լավ հնարավորություններ (21րդ դարում շատ են, պետք ա ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին հայտնվել) ????????????????????
7. Հնարավորինս շատ շփվել տանից հարազատների հետ ????‍????‍????
8. Քնել գոնե 8 ժամ, իսկ եթե ուզում ես 10 ժամ ????????

«Տանը մնալը» դատավճիռ չէէէէ․․․

 

 

 

No Comments Աշխարհի շուրջՃամփորդական օրագիր

Տրնդեզը Դղերում․ ֆոտոշարք

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ Համաձայն նախնյաց օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն նվեր մատուցեր և աղոթեր:

Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, որն Աստծուց խնդրում էր իր կյանքը երկարացնել այնքան, մինչև տեսնի աշխարհի ու մարդկության Փրկչին: Նա հրաշքով զգում է Փրկչի ներկայությունը և ընդառաջ է ելնում Հիսուս մանուկին: Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:

Մենք` մեր թիմով, այդ օրը գնացել էինք Տեղեր գյուղ, որտեղ և մասնակցում էինք  Տրնդեզի  միջոցառումներին։ Եթե հետևել եք մեր ֆեյսբուքյան հրապարակումներին, ուրեմն արդեն գիտեք, թե ինչ ուրախ և աշխույժ մթնոլորտ էր տիրում Դղերի վանքում։ Մենք շատ հետաքրքիր  օր ունեցանք՝ չնայած եղանակային վատ պայմաններին։

Վանքում հավաքվել էին 2019թ․-ին  այդ վանքում պսակադրված զույգերը և բազմաթիվ հյուրեր։ Խաչի քավորի կողմից նորապսակների համար պատրաստվել էին անակնկալներ, ինչպես նաև կազմակերպվել էր ֆուրշետ հյուրասիրություն և մատաղ։

Միջոցառումները սկսվեցին նորապսակների օրհնությամբ, իսկ այնուհետև շուրջպար խարույկի կողքին և իհարկե խարույկի վրայով թռչել։

Մենք վերադարձանք բազում հաճելի տպավորություններով, մանրամասները ֆոտոշարքում։

« 1 of 2 »

 

No Comments ՀետաքրքիրՃամփորդական օրագիր

Երկնքի տաճար․ weekends.am-ը՝ Պեկինում

Հին Չինաստանում հավատում էին, որ կայսրը երկնքի առաքյալն է, հետևաբար, նրանց միջև պետք է հատուկ կապ լինի: Հենց այս վայրում էր, երբ դարեր առաջ այստեղ բարձրացավ կայսրը և աղոթեց առատ բերքի և իր ժողովրդի համար: Ընդ որում այստեղ բարձրանալու իրավասությունը միայն վերջինիս էր պատկանում: Նման հատկանշական աղոթքի համար ընտրվում էր միմիայն ձմեռային արևադարձի օրը: Շատերի պնդմամբ Երկնքի տաճարը ճարտարապետության տեսակետից չինական ամենակատարյալ տաճարներից մեկն է:

Մուտքից քայլելով մոտ 20-25 րոպե կհասնեք Առատ բերքի աղոթատաճար, որտեղից էլ քայլելով ևս մոտ 10-15 րոպե կհասնեք Էխոյի աշտարակին:

Ավելացնենք, որ տաճարը այգու կենտրոնական մասում է կառուցված, իսկ ամբողջ այգին 270 հա տարածք է զբաղեցնում: Այգու տարածքում շատ հաճախ կհանդիպեք տեղացիների, որոնք կա՛մ պարում են, կա՛մ էլ կունֆույով գրավում շատերի ուշադրությունը: Շուրջբոլորը կանաչ, մաքուր է՝ լի բազմազան և բազմերանգ ծաղիկներով:  Տաճարը գտնվում է մայրաքաղաք Պեկինում:  Այն կառուցվել է 1420 թվականին մայրաքաղաքի հարավ – արևելքում այն ժամանակվա իշխող Մինգ դինաստիայի օրոք:

Սկզբնապես կոչվում էր «Երկնքի և երկրի տաճար», բայց հարյուր տարի անց ստեղծվեց առանձին տաճար՝ Երկիրը երկրպագելու համար:

Այստեղ ամեն ինչ անձնավորում են այս երկու հակադրությունների միջև հարաբերությունները, և յուրաքանչյուր մանրուք խորհրդանշական է: Հատկապես տպավորիչ է այս առումով աղոթասրահը:

Շրջապատված փարթամ բուսականությամբ՝ այս գեղեցիկ հին տաճարներն ու սրբավայրերը տեղադրված են երկու հատվածով՝ մեկը ուղղանկյունաձև, մյուսը՝ կիսաշրջանաձև, որոնք միասին խորհրդանշում են երկինքն ու երկիրը:


Կառուցված է սովորական չինական նորաձևության փայտից: Տանիքը ծածկված է 50 000 կապույտ ապակեպատված սալիկներով: Հատակը մարմարով է սալիկապատված, և երբ ուշադիր նայում ես, այն ներկայացնում է վիշապի և փյունիկի քարը՝ կայսեր խորհրդանիշները:

Հիմնական դահլիճը կապույտ (երկնքի պես) սալիկներով է պատված: Տանիքը բաղկացած է 3 աստիճանից, իսկ դրա հենակետը՝ 28 սյուներից: Եվ դրանց թիվը ամենևին էլ պատահական չէ: Մեջտեղում չորս սյուներ են, որոնք խորհրդանշում են եղանակները, տասներկու սյուներ, որոնք խորհրդանշում են տարվա ամիսները, ևս 12 սյուներ, որոնք խորհրդանշում են տասներկու ժամերը: Բացի այդ, քսանութ սյուներից յուրաքանչյուրը համապատասխանում է գիշերային երկնքում գտնվող համաստեղություններին:

Տաճարի խորանը նույնպես եզակի է, այն բաղկացած է մարմարե սալիկներից՝ պատրաստված մի քանի շարքերով, շարքերի թիվն էլ գուշակեք ….այո՛, այո՛ 9-ի բազմապատիկներ, դե իսկ 9 թիվն էլ խորհրդանշում է չինական փիլիսոփայության բարձրագույն ուժը՝ երկարակեցությունը:
Հ․Գ Ներկայումս 9 թիվը հավերժական սիրո խորհրդանիշ է:

Աշխատանքային ժամեր և գներ՝

Տաճարը բաց է երկուշաբթի օրվանից մինչև կիրակի:
Աշխատաքային ժամեր՝ 08:00-18:00, տոմսերի վաճառքը դադարում է 17:50-ից:
Տաճարի մուտքը վճարովի է (չնայած ասվում է, որ կախված սեզոնից, տոմսի արժեքը կարող է փոխվել):

Ստորև ներկայացնում ենք գները ուղղակի անգլերեն, որպեսզի թարգմանությունը չաղավաղի բովանդակությունը՝
1. Entrance fee 15 yuan (1050դրամ)
2. Hall of Prayer for Good Harvests, Circular Mound Altar & Echo Wall 20yuan (1400 դրամ)
3. Combo ticket including 1&2 ՝34 yuan (2380դրամ)

4. Divine Music Administration. 10 yuan (700 դրամ)
5. Audio Guide ` English, Japanese, Korean, French, German, Spanish 40 yuans (2800դրամ) , 100 yuan (7000դրամ) as deposit

Weekends.am թիմի անդամ Քրիստինեն  վերցրել էր Combo տոմսը և շատ գոհ էր:

Տարածքը շատ մեծ է, այնպես որ կարիք չկա անհանգստանալ՝ օրվա որ ժամին գնալ: Մենք  կեսօրին էինք գնացել և, դեռ ավելին, մայրամուտին ականատես  եղանք, թե ինչպես էին արևի շողերը ընկնում տաճարի վրա:

 Երեկոյան ժամերին ուշադիր պետք է լինեք, այցելուներին խնդրելու են տաճարից դուրս գալ 18:00-ն լրանալուն պես, եթե տեղանքին անծանոթ եք, ավելի լավ է մեծամասնության հետ դուրս գաք։

Ինչես՞ հասնել

Կան 4  մուտքեր ՝ հյուսիսային, հարավային, արևելային և արևմտյան։

Մենք խորհուրդ կտանք արևելյանը կամ էլ հարավայինը:
1. Մետրոյով ( Line 5, Tiantan East Gate station or Tiantandongmen , ի դեպ Tiantan չինարենից թարգմանաբար նշանակում է երկնքի տաճար, ընտրել A1 համ A2 ելքը:

Մետրոյից դուրս գաք, նշանը կտեսնեք, որն էլ ցույց կտա տոմսարկղի ուղղությունը։

2. Ավտոբուսներով՝ արևելյանի համար՝ 6, 35, 36, 39, 41, 43 համարի ավտոբուսները, իսկ հարավային մուտքի համար՝ 36, 120, 122, 800, 803 958:
Քանի որ տարածքը մեծ է, պետք է հատկացնել 2-2.5 ժամ:

Երկնքի տաճարը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

 

 

 

No Comments Աշխարհի շուրջՃամփորդական օրագիր

Վինձոր ամրոցը և ամանորյա տրամադրությունը քաղաքում․ֆոտոշարք

Ամանորին ընդառաջ weekends.am թիմի անդամ Արմինեն, ով  գտնվում է Անգլիայում, /Minka/ ուղևորվեց Վինձոր՝ այստեղ տիրող ամանորյա մթնոլորտը ներկայացնելու։

Շքեղ հանգիստը նախընտրողնրի համար սա իդելական վայր է, քանի որ, չնայած Վինձորը փոքրիկ քաղաք է, բայց այն հարուստ է շքեղ ռեստորաններով և հյուրանոցներով։ Այս վայրը շատ հայտնի է զբոսաշրջիկների շրջանում, քանի որ այստեղ է գտնվում Վինձոր ամրոցը, որը թագավորական նստավայր է և ընդգրկված է գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի  ամենամեծ բնակելի ամրոց։ Զբոսաշրջիկների մոտ այն մեծ հետաքրքրություն  է առաջացնում այն պատճառով, որ վերջինս  չի վերածվել թանգարանի, այլ նրանում կյանքը եռում է։

Այստեղ թագուհին ընդունում է բարձրաստիճան հյուրերի, ստորագրում է որոշ պետական փաստաթղթեր և այլն։ Թվում է, թե այս վայրը պետք է փակ լինի հետաքրքրասերների աչքերից, սակայն, ո՛չ, ամրոցի այն հատվածները, որտեղ չեն բնակվում թագուհին  և իր ընտանիքի անդամները, բաց են ծանոթության համար, սակայն պաշտոնապես չեն պատկանում որևէ թանգարանի։

Էքսկուրսիաները այստեղ խիստ կանոնակարգված են։ Ձմռանը այցելուների համար այն փակվում է 16․15։ Այստեղ այցելուները պետք է պահպանեն լռություն։ Կարգ ու կանոնի պահպանմանը հետևում է թագավորական պահակախումբը։ Ահա այսպես է Վինձոր ամրոցում թագուհու պահակախումբը հանձնում հերթափոխը առավոտյան։

Այցելությունը ամրոց վճարովի է։

Վինձոր ամրոցի ամանորյա ձևավորումը՝

Սա մեր 2-րդ ուղևորությունն է Վինձոր, և մենք արդեն հասցրել ենք ձեզ ներկայացնել Վինձոր ամրոցը առանձին հոդվածով, որին կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը:

Իսկ այս այցելության ընթացքում մենք եղանք Միշլենյան աստղ կրող ռեստորանում, որտեղ մեզ համար պատրաստեց հայտնի խահարար Marko Pierre-ն։

Եղանք Արքայազն Հարրի փաբում, որտեղ, երբ դուք էլ լինեք, ձեզ անպայման կառաջարկեն փորձել  Mulled wine, ի՞նչ է դա, կասեք դուք, Mulled wine-ը գինի է՝ պատրաստված հատուկ համեմունքերով, որը ձմռանը խմում են տաք։

Անգլիայում ավանդական ձմեռային խմիչք է, հատկապես ամանորյա տոներին։ Փորձելուց հետո հաստատ չեք փոշմանի։ Weekend-ի հիանալի ավարտ էր բուխարու մոտ երեկոն մեր շքեղ հյուրանոցում։

Ամանորյա Վինձորը ֆոտոշարքով։

« 3 of 3 »

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

No Comments Ճամփորդական օրագիր

Weekends.am-ը Չերչիլի ծննդավայրում․․․Բլենհայմի պալատը իր այգիներով

Weekends.am-ը շարունակում է բացահայտել աշխարհի գեղեցիկ անկյունները և իհարկե կիսվում է իր տպավորություններով և օգտակար խորհուրդներով ձեզ հետ։

Ինչպես գիտեք, մեր թիմի անդամ Արմինեն շրջում է Անգլիայում և նոր վայրեր է բացահայտում մեր հետևորդների համար։ Այս անգամ ձեր ուշադրության ենք ներկայացնում Բլենհայմի պալատը, որը Անգլիայի ամենագեղեցիկ պալատներից մեկն է, և հազարավոր զբոսաշրջիկներ ամեն տարի գալիս են այն տեսնելու։

Օքսֆորդից ոչ շատ հեռու գտնվում է գեղատեսիլ Բլենհայմի պալատը, որը  Անգլիայի ամենամեծ պալատական համալիրներից մեկն է։ 1987 թվ այն ընդգրկվել է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Բլենհայմի պալատը տարբերվում է նրանով, որ կառուցված է բարոկկո ոճով, որը տիպիկ չէ Անգլիային։

Այս վայրի բացառիկ լինելը պայմանավորված է նաև պատմական իրադարձություններով և հայտնի մարդկանցով, որոնց անունները կապված են պալատի  հետ։ Օրինակ՝ հենց այստեղ է ծնվել Ուինսթոն Չերչիլը, ում անգլիացիները համարում են մեծագույն բրիտանացիներից մեկը:

Անձամբ վարչապետը հետագայում ասել է, որ այս վայրի հետ կապված են իր կյանքի երկու կարևոր իրադարձությունները՝ իր ծնունդը և ապագա կնոջը ամուսնության առաջարկություն անելը․․․

Ամրոցի մեծ մասը, բացի մասնավոր սենյակները, բաց է զբոսաշրջիկների համար․․․ Զբոսաշրջիկներին հնարավորություն է տրված ուսումնասիրել պալատի տեսարժան վայրերը, զբոսնել բացառիկ գեղեցկությամբ այգում, ձկնորսությամբ զբաղվել տեղի լճում, գնել տեղական հուշանվերներ և բուժիչ հանքային ջուր։  Այստեղ կազմակերպվում են նաև  հարսանյաց հանդեսներ և  կորպորատիվ միջոցառումներ։

Պալատը այնքան գեղեցիկ է, որ հաճախ այստեղ անգամ ֆիլմեր են նկարում՝ օգտագործելով նա գեղեցկությունը որպես դեկորացիա։

Այն գտնվում է Օքսֆորդից ոչ շատ հեռու, և այստեղ հեշտությամբ կարող եք հասնել ոտքով, այդպես նաև կկարողանաք վայելել շրջակայքի ողջ գեղեցկությունը։ Բացի դա,  ավտոբուսով  այստեղ կհասնեք մոտ կես ժամում, մինչդեռ հանգիստ զբոսնելով՝ պալատ կարող եք հասնել 10 րոպեում։

Առաջինը Բլենհայմի պալատում ուշադրությունը գրավում է շքեղ մարմարե դահլիճը։

Գրադարանը նույնպես շատ հետաքրքիր է, առաջին հայացքից այն անվերջ է թվում, քանի որ շատ մեծ է․ այստեղ գտնվող գրքերի մեծ մասը հազվագյուտ հրատարակություններ են։

Նաև պալատը ունի հսկայական երգեհոն․ որի ոչ միայն չափերն են  զարմացնում  զբոսաշրջիկներին, այլև արտաքին տեսքը․ դատե՛ք ինքներդ․․․

Ի դեպ, հենց այս երգեհոնն է ուղեկցում հարսանյաց հանդեսները  այն մարդկանց, ովքեր  ցանկացել են շքեղագույն ձևով նշել իրենց հարսանիքը։

Բոլոր հյուրերին էքսկուրսավարները ուղեկցում են այն սենյակը, որտեղ ծնվել է Ուինսթոն Չերչիլը։

Թանգարանի սեփականատերերի հետաքրքիր մտահղացումներից է  մաքրուհին, ով անցկացնում է էքսկուրսիաներ պալատում․ ի՞նչն է հետաքրքիր, կասեք դուք, դե բանն այն է,  որ մաքրուհին ուրվական է․․․

Դե իհարկե, նա իսկական ուրվական չէ, չնայած նրան, որ հին ամրոցներում և տներում դա բացառություն չէ, բայց այս ուրվականը ստեղծվել է նորագույն տեխնոլոգիաների միջոցով։ Ի դեպ, կիսաթափանցիկ ուրվականի տեսքը, ով պատմում է ամրոցի պատմությունը, վախ է առաջացնում նույնիսկ նրանց մոտ,  ովքեր գիտեն, թե բանն ինչում է։

Անգլիական հրաշք այգին  Բլենհայմի պալատի զարդն է, որը զարմացնում է իր գեղեցկությամբ և հնարավորություն է տալիս յուրաքանչյուր այցելուի զմայլվել գեղեցիկով։

Այս այգում դուք կտեսնեք բազմաթիվ արտառոց բույսեր ամբողջ աշխարհից, նաև այգում կա թիթեռների տուն, որում պահվում է կենդանի միջատների հսկայական հավաքածու:

Բոլոր նրանց համար, ովքեր սիրեցին այս վայրը և կցանականան գնալ այն սեփական աչքերով տեսնելու, խորհուրդ կտանք  էքսկուրսիան սկսել առավոտյան, որպեսզի հանգիստ կարողանաք զբոսնել դահլիճներով, քանի որ  կեսօրին այնքան մարդաշատ է լինում, որ հնարավոր չէ վայելել այս պալատի ամեն մի գողտրիկ անկյունը։

Իսկ մինչ Ձեր ուղևորությունը, դիտեք մեր թիմի անդամ Արմինեի /MINKA/ ֆոտոշարքը այս կախարդական պալատում։

No Images found.

 

No Comments Ճամփորդական օրագիր

71 մետր բարձրությամբ Բուդդայի արձանը․ֆոտոշարք

Մեր նախորդ հոդվածում ներկայացրել ենք մեր թիմի անդամ Քրիստինեի ճանապարհորդությունը այս զարմանալի վայր տեսանյութով, որին կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը, իսկ այս հոդվածում ուզում ենք ևս մեկ անգամ  նայել այս  հսկային արդեն ֆոտոշարքի միջոցով․․․

Հիշեցնենք, որ Լեշանի 71 մետր բարձրությամբ քանդակը աշխարհի ամենաբարձր հուշարձաններից մեկն է։ Արձանը գտնվում է 3 գետերի միախառնման կետում, որոնց հանդիպակաց ջրերն առաջացնում էին վտանգավոր հորձանուտ։ Համաձայն լեգենդի՝ արձանը կառուցվել է հորձանուտը հանդարտեցնելու համար։ Արձանի կառուցման ժամանակ արհեստավորները քանդակի մնացորդները նետել են գետը, ինչն էլ դանդաղեցրել է ջրի առատ հոսքը։ Քանդակի շինարարությունը սկսվել է 713թվ և տևել տասնամյակներ։ Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ գալիս են այստեղ այս հսկային տեսնելու համար։

 

 

 

 

No Comments Աշխարհի շուրջՃամփորդական օրագիր
error: Նյութը ձեռք բերելու համար դիմեք հեղինակին