Կինոթատրոն ծովի վրա․ Թաիլանդ
Այս կինոթատրոնը իրենից ներկայացնում է լաստանավ, որի վրա կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրականությունից կտրվելու համար:
Այն պատրաստվել է ճարտարապետ Օլոմ Շիրենի նախագծով: Հրաշք կինոթատրոնը գտնվում է մասնավոր կղզու վրա՝ Թաիլանդում: Այստեղ շուրջբոլորը միայն ջուր է, և միայն ժայռերն են հիշեցնում ցամաքի մասին:
Երբ գտնվում ես նման վայրում, դժվարանում ես պատկերացնել, թե ինչպես կարելի է այստեղ կառուցել կինոթատրոն: Պարզվում է` հնարավոր է: Կարծում ենք՝ շատերը կցանականան դիտել հիանալի ֆիլմ ճանապարհորդության մասին նման անսովոր վայրում, քանզի այստեղ կարող եք Ձեզ զգալ ֆիլմի հերոսի դերում: Նման յուրահատուկ գաղափարը հնարավորություն է տալիս միաժամանակ դիտել ֆիլմ և պտտվել ծովի վրայով:
Կինոթատրոնը անընդհատ տեղաշարժվում է գեղեցիկ վայրերով` ընդունելով բազմաթիվ մարդկանց, ովքեր ցանկանում են դիտել իրենց կյանքի ամենայուրահատուկ ֆիլմը: