Մահացած տիկնիկների կղզի. Մեքսիկա
Աշխարհի ամենազարմանալի և միստիկ վայրերից մեկը գտնվում է Մեքսիկայի կենտրոնից ոչ շատ հեռու գտնվող Սոչիմիլկո շրջանում։ Մահացած տիկնիկների կղզին իր բնույթով բացառիկ վայր է, այստեղ ամեն ծառից կախված են մեծ քանակությամբ տիկնիկներ՝ մեկը անգլուխ, մյուսը անթև կամ անաչք և այլն:
Համաձայն լեգենդի` այստեղ 3 աղջիկներ խաղալիս են եղել, և մեկը ընկել է ջուրը ու խեղդվել: Դրանից հետո նրա հոգին հանգստություն էր փնտրում և չէր գտնում, բայց գտնում է մի մարդու, ում հետ սկսում է խոսել: Այդ մարդը հասկանում էր մահացած աղջկան, նա վերջինիս խնդրում է իրեն բերել տիկնիկներ, որպեսզի նրանք պաշտպանեն իրեն չար հոգիներից: Եվ ծերուկը սկսում է բերել տիկինիկներ:
Տիկինիկները դառնում են ավելի ու ավելի շատ, բայց դրանք չէին բավականացնում, և կղզին լցվում է բազմաթիվ տիկինիկներով:
Ավելի ուշ ծերուկը՝ Ջուլիան Սանտանա Բառերան, խեղդվում է ոչ հեռու այն վայրից, որտեղ խեղդվել էր աղջիկը: Ծերուկը արդեն չկա, բայց տիկինկները կղզում ամենուր են․․․
Կղզում վախենալու տեսարան է, և ով էլ որ լինում է այդ վայրում, տիկնիկները երբեք չեն շրջվում, նրանք միայն հետևում են: Տեղացիները պատմում են, որ տիկնիկները գիշերները կենդանանում են, լցվում են մահացածների հոգիներով և ձգում են բոլոր հետաքրքրասերներին դեպի ճահճային մաս…
Այս վայրը դարձել է զբոսաշրջիկների ամանաշատ այեցլություն ունեցող վայրերից մեկը։ Բայց թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ է տրվում չգնալ այնտեղ։