Ոչ թե երազեք, այլ ուղղակի նվաճեք

Պատմում է Մարթա Ասատրյանը

Ոչ թե երազեքայլ ուղղակի նվաճեք, որովհետև հետաքրքրությունը նվաճելու մեջ է: Նվաճեք ողջ աշխարհը՝ օվկինոս ու անապատ, սար ու ձոր, երկիր ու երկինք: 

Նվաճումները հոգուն խաղաղություն են բերում, մտքին թռիչք, նորին հասնելու ուժ են տալիս:

Նվաճիր, բայց մի տիրացիր…


Գնանք իմ նվաճումների քարտեզով

Անապատը՝ այդ խաղաղ գեղեցկությունը

«Այս անհոգի շրջանները, որ մարտահրավեր են նետել մարդկային չափանիշներին, խիստ ազդում են մարդու մտածողության վրա: Այն աշխարհը, որ փնտրում ենք, միայնակ աստղի պես, անշարժ ու ազատ ամեն տեսակի խնդրից, գտնվում է մահից ու կյանքից ավելի վեր: Նրանք, ովքեր ծանոթ չեն կամ չեն շփվել անապատի հետ, անապատ ասելիս միայն վախ են հիշում: Իսկ նա, ով ծանոթ է անապատի գեղեցկություններին ու վախերին, անմիջապես մեծ ոգևորություն է զգում, երբ խոսում է  անապատի մասին, ցանկանալով մեկ անգամ ևս կրկնել այդ փորձը»: Ալֆոնս Գաբրիելի գրքից այս մտքերը զգացել եմ ողջ մարմնով ու էությամբ:

Ռուբ էլ խալի անապատ…Անծանոթ ու առեղծվածային մի աշխարհ էր. զգում ես քամու մեղմ խաղը, ոտքերիդ տակից ավազների ալիքների սահքը: Կլանվում ես բարխանների  անկանոն շարքերով, որ տանում են քեզ դեպի անծայրածիր հորիզոն և ձուլվում ես անապատի լռությանը: Մայրամուտի ճառագայթների տակ այն առավել հմայիչ էր: Արաբական հեքիաթի հերոս ես քեզ զգում՝ պատրաստ նվաճելու այդ անկենդան գեղեցկությունը, գտնելու քո նիրվանան:

Ռուբ էլ խալի անապատի անունը թարգմանաբար նշանակում է դատարկ տեղ: Սա աշխարհի ամենատաք անապատն է: Այստեղ են գտնվում աշխարհի ամենահարուստ նավթահանքերը:

Շարունակելի․․․

Tagged