Ավատարի Պանդորան իսկապես գոյություն ունի

Ավատար սարեեեեեե~ր…

Ախր շատ դժվար է արտաբերել այդ տեղանունը, լավ-լավ, կենտրոնացի, դու կարող ես, 💆‍♀️ Ձանջիաջիե:

Ավատար ֆիլմը դիտե՞լ եք: 💆‍♀️💆‍♀️

Չինաստան, Հունան մարզ, քաղաք Ձանջիաջիե: Տեղանունը դժվար թե ինչ-որ բանի մասին պատմի, բայց քաղաքը չէ, որ ուզում եմ Ձեզ ներկայացնել:

Ավատար սարեր: Չէ՛, չէ՛, սա ամենևին էլ Ջեյմս Կամերոնի գեղարվեստական մշակույթը չէ, Ավատարի Պանդորան իսկապես գոյություն ունի: Բարի գալուստ մի այլ մոլորակ:

 

 

Քաղաքը առանձնապես արտասովոր չէ, տիպիկ պրովինցիալ քաղաք: Մարդիկ գնում են ոչ թե քաղաքը տեսնելու, այլ որքան հնարավոր է արագ շրջանցելու այն: Ու այնպիսի տպավորություն է՝ թե քաղաքը 4 կողմից շրջապատում են հսկա ժայռերը: 

 

Ձանջիաջիեում եք, ու՞ր գնալ, ի՞նչ անել

 

Ջանջիաջիե Ազգային Պարկ ( Zhangjiajie National park)-Պարկը չափից դուրս հսկայական է և 5 մուտք ունի:  Քաղաքում անվճար ավտոբուսներ կան, որոնք Ձեզ կտանեն Ձեր նախընտրած վայրերը: Իմ ընկերները թերահավատ էին ու մի քանի անգամ տաքսիներից օտնվելուց հետո համոզվեցին, որ ես ճիշտ էի: Անվճար ավտոբուսներ կան, հարցրեք տեղացիներին, ու իրենք սիրով Ձեզ տեղը ցույց կտան: Իհարկե, չինարենով բան չեք հասկանա, բայց դե Դուք հիշում եք իմ խորհուրդները ( օնյալն ափլիքեյշններ):

Ըստ վիճակագրության՝ տարեկան 65 մլն. այցելու է ունենում Ազգային Պարկը, մի քիչ մաթեմատիկա ( 65 000 000* $30 տոմսի մուտք= $1 950 000 🤦‍♀️🤦‍♀️🤦‍♀️, ու դա միայն մուտքի գումար, վատ չէ, չէ՞: Ես մուտքի մոտ եմ ու գնացի:

 

Ավատա՛ր, սպասի, գալիս եմ…

Ահա և նրանք….

Անծայրածիր ու դեպի երկինք ուղեկցվող հսկա ժայռեր, այսպիսի բնության կերտվածք աչքս դեռ չէր տեսել, միայն թե կարողանայի նկարագրել ու իմ տեսածը ձեզ փոխանցել: Ավելի լավ առաջարկ ունեմ, Ձեր travel list -ի մեջ Ավատար սարերը ավելացրեք: Իսկ մինչ դուք դա անում եք, ես գնացի վայելելու իմ և բնության հարմոնիան:

 Բայլոնգ վերելակ ( The Bailong Evelator) -330 մ բարձրությամբ ապակե վերելակ, ընդ որում պնդում են ( շատ համառն են հաաաա), որ աշխարհի ամենաբարձր և ամենածանր բացօթյա վերելակն է (ամենածանրը շատ չեմ հասկանում, բայց որ տպավորիչ բարձր էր, անխոս):

Ըստ տեղացի ինտելեկտուալ մարդկանց՝ շինարարությունը վաղուց է սկսվել՝ մոտ 1999թ.-ին, ահավասիք բացվել է 2002թ-ին:

Երբ վերելակը բարձրացնում է 330մ վերև, աչքի առաջ բացվող տեսարանը ցնցող է, տպավորություն է, թե հազարավոր քարե ժայռեր դեպի վեր են ձգվում:

Տոմսի արժեք – 68 յուան ( ամեն ինչ փող է )
Այցելության ժամեր-պիկ սեզոն 7:30-17:30, պասիվ սեզոն 8:00. -17:00

 

Tianmen Mountain ( Tianmen cave, Tianmen Cableway, Tianmen Skywalk, 999 Heaven Steps) Հաջորդ հսկայական մեծ սարը Թիանմն սարն է: Ավտոբուսները, հիշո՞ւմ եք չէ, մինչև մուտք կտանեն, ճանապարհն էլ 99 ոլորան ունի, ձեր վատանալու դեղերը պինդ կպահեք ձեզ մոտ:

Դրանից հետո, սիրելինե՛րս, ձեզ սպասում է անմահություն՝ 999 աստիճան: Դեպի վերև պետք է բարձրանալ՝ հաղթահարելով 999 աստիճան: 9~9~9 Օօօօps, համոզում էին ինձ, որ եթե 999 աստիճան բարձրանամ, անմահություն ձեռք կբերեմ: 💆‍♀️💆‍♀️💆‍♀️💆‍♀️💆‍♀️💆‍♀️ Հիմա մի քիչ փամփլիկները կասեն՝ այլ տարբերակ չկա՞: Դուք Չինաստանում եք, իհարկե կա ( ուղղակի գումար արժե):

Մուտքի մոտ կա փակ քարանձավ, որի մեջ շուստրի ու խելացի չինացիները շարժասանդուղք են կառուցել Ձերդ պայծառափայլության համար, մի քանի րոպե, ու դուք Թիանմն սարի վրա կլինեք:

Իսկ ես անմահության եմ ձգտում. ահա, ահա շատ լավ է առաջին 10 աստիճանը լավ էլ հեշտ հաղթահարվեց, օօօօ ոչ, սկսում է դժվարանալ, 99, ընտամենը 99՞, գրողը տանի, լավ, առաջ, ես կարող եմ, 998 և 999, ես արդեն զգում եմ անմահությունը: Անմահությունը չգիտեմ, բայց որ լավ ֆիտնես էր, հաստատ: Հա մի քիչ եղանակը համը հանեց, մի քիչը որն է, շատ-շատ:

Խորհուրդներ – գարնանը կամ ամռանը գնալ
Տևողությունը – 5-7 ժամ ( իսկ եթե իմ պես անհաջող օր ընտրեք, 1 ժամ ոչ մի բան տեսնելուց հետո կիջնեք ներքև):

 

 Դեղին վիշապի քարանձավ ( Yellow dragon cave)- Քարաձավը անխոս տպավորիչ է, մոտ 15կմ երկարություն և 140մ բարձրություն:

Գլուխդ մի պահ վերև ես բարձրացնում, մարդիկ վերևում քայլում են ու նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե իրենց ոտքերի տակ ինչ է: Քարանձավը կարծես բաժանված լինի 2 մասի՝ չոր և ջրային: 

Տեսնում եք բոլոր այս արձանները՝ այս ամենը բնության ստեղծածն է: Ստալագտիտներ, ստալագմենտներ, քարե կերտվածքներ:

Որ ավելի լավ պատկերացնեք՝ ինչ է ասել բնության ստեղծած քարի կերտվածքը, մի փոքր հաշվարկ՝ 10 տարում 1 միլիմետր են բարձրանում, այսինքն՝ 100 տարում 1 սմ: Իսկ թե ինչ է ստալագտիտը, ստալագմենտը մի ալարեք գուգլեք:

Տոմսի արժեք – 100 յուան
Այցելության ժամեր – պիկ սեզոն 7:30-17:30 , պասիվ սեզոն 8:00. -17:00
Տևողությունը – 2-3 ժամ ( հաշվի առած Ձեր պուպուշիկ սելֆիները)

 

 Zhangjiajie Grand Canyon & Baofeng lake- թարմ օդ, գժական բնություն, ապակե կամուրջ՝ սարդոստայնի նմանություն ունի:

Հ․Գ. չնվնվաք, հեչ էլ վախենալու չէ, կարող եք հանգիստ վազեք, պարեք, թռչկոտեք, և ինչպես իմ անգլախոս ընկերներն են ասում “have fun”, ընկերական ու գժական նկարներն էլ չմոռանաք: 

Avatar, Pandora 12

Կամուրջը ու հարակից բնությունը լավ ուսումնասիրելուց հետո արահետը կտանի դեպի գետ, նավ նստելը պարտադիր է: Հեռախոսը շատ կարճ ժամանակով մի կողմ կդնեք, բայց շատ կարճ, կսլեք ծիտիկների երգելը, կզգաք բնության գեղեցկությունը, կանաչ լինելը:

Տոմսի արժեք – 219( Grand Canyon) +96 (Baofeng lake)
Այցելության ժամեր – Grand Canyon պիկ սեզոն 8:00-16:30 , պասիվ սեզոն 8:30-15:00
Baofeng lake – 8:00- 1700
Տևողությունը- 2-3 ժամ

 

Phoenix Ancient town –Եթե ժամանակ ունեք՝ մասթ սիի 😀😀💆‍♀️💆‍♀️💆‍♀️: Չինական անտիկ տներ, կանաչ, գետ, լավ մարդիկ, այլ մշակույթ:

Avatar, Pandora 22

Տոմսի արժեք- 148 յուան
Այցելության ժամեր- 24 ժամ
Տևողությունը- 2-4 ժամ կամ նույնիսկ մեկ գիշեր անցկացրեք այստեղ

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ: Քաղաքում ճեմելը անվճար է, բայց եթե ձեր ընկերները Ձեր նման գժական ու ռոմանտիկ են, ու Ձեր սիրտիկը նավարկել ցանկանա, գումար չափսոսալ, այդ մի բանը անվճար չէ: 😘🤪🤪

Գիշերով քաղաքը ռոմանտիկ է, ու գիշերային լույսերը մի այլ պուպուշություն են տալիս:

 

 

 

 

Tagged , , , , , , , , , , ,