Արաբական նախուտեստ՝ հումուս
Այս անգամ պատրաստում ենք արաբական համեղ նախուտեստ՝ հումուս: Միանո՞ւմ եք մեզ…
Մեզ անհրաժեշտ է՝
Սիսեռ- 500 գրամ
Թահին — 0,5 բաժակ
Կիտրոն- 1 շատ մեծը
Սխտոր-4-5 պճեղ
Աղ-ըստ նախասիրության
Ձիթապտղի յուղ- 5 ճաշի գդալ. 2-ը գդալը ձևավորման համար
Կարմիր աղացած պղպեղ- ձևավորման համար
Նախևառաջ սիսեռը լավ մաքրում ենք, լավ լվանում և եփում մոտ 1,5-2 ժամ, ընթացքում սառը ջուր ենք ավելացնում: Աղն ավելացնում ենք անջատելուց առաջ:
Բլենդերի մեջ լցնում ենք սիսեռը, որի հետ միասին 1-2 բաժակ այն ջրից, որում եփվել է, ապա լավ խառնում մինչ դառնա միատարր զանգված:
Սխտորը մանր կտրատում ենք, կիտրոնի կեղևը մանր քերիչով քերում, հյութն ամբողջությամբ քամում: Լավ հարված սիսեռին ավելացնում ենք թահինը, սխտորը, ձիթապտղի յուղը, կիտրոնի քերած կեղևն ու հյութը և կրկին լավ հարում:
Պատրաստի խյուսը լցնում ենք այն ափսեի մեջ, որով մատուցելու ենք և աղացած կարմիր պղպեղ ենք ավելացնում: Վերջ…
Հաճելի և համեղ օր