Պրահայի աստղագիտական ժամացույցի լեգենդը

Պրահայի գլխավոր զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը՝ միջնադարյան աստղագիտական ժամացույցը: Շատ առասպելներ կան կապված այս ժամացույցի հետ: Լեգենդներից մեկի համաձայն՝ քաղաքապետարանի աշխատողների վարձած մի խումբ մարդիկ ներխուժել են ժամացույցի հեղինակի տուն: Ավազակները նրան կուրացրել են երկաթե տաք շղթաներով, որպեսզի նա չկարողանա մեկ այլ քաղաքի համար այդպիսի հիանալի ժամացույց կառուցել:

Ասում են՝ Վարպետը կռահել է, թե ում ձեռքի գործն է դա եղել: Ուստի նա իր օգնականին հրամայել է իրեն տանել  ժամացույցի ներս: Վրեժ լուծելու համար վարպետը կանգնեցրել  է ժամացույցը: Հաջորդ հարյուր տարվա ընթացքում ոչ ոք չէր կարող վերագործարկել այս եզակի և շատ բարդ մեխանիզմը:

 

 

 

 

Tagged , , ,