Պրահան՝ Եվրոպայի զբոսաշրջային խոշոր կենտրոն

Շուկայական բարեփոխումներից հետո զբոսաշրջությունը Պրահայում արագ զարգացում ապրեց` մի քանի տարվա ընթացքում զբոսաշրջիկների շրջանում մեծ հեղինակություն ձեռք բերելով։

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալներով 2005 թվականին քաղաքը Եվրոպայում վեցերորդն էր զբոսաշրջիկների այցելության թվով Լոնդոնից, Փարիզից, Հռոմից, Մադրիդից և Բեռլինից հետո։ Սրան նպաստել է նախևառաջ հյուրանոցային ցանցի զարգացումը։

2007 թվականին Պրահայում հաշվվում էր 29 հինգաստղանի, 126 չորսաստղանի և ավելի քան 250 երեքաստղանի հյուրանոց, որոնք ունեն ընդհանուր առմամբ 90.000 տեղ։

Մեծ ճանաչում ունեցող զբոսաշրջային The TripAdvisor Travelers’ Choice օպերատորի տվյալներով 2006 թվականին Պրահայի երկու հյուրանոցներ` Riverside Hotel և Hotel La Palais, ընդգրկվել են աշխարհի ամենաշքեղ 10 հյուրանոցների ցանկում:

Քաղաքի անվանումը շատ վեճերի տեղիք է տվել: Սովորաբար «Praha» բառը կապում են չեխ․՝ prah` «շեմ» բառի հետ։ Այդ առումով մեծ տարածում ունի իմաստուն Լիբուշեի լեգենդը։

Նա անտառ է ուղարկում ծառաներին, ովքեր այնտեղ գտնում են մարդու, որը տան շեմի համար տախտակ էր տաշում։ Այստեղից էլ իբր առաջացել է «Պրահա» անունը։ Հին սլավոնական լեզվում «շեմ» է կոչվել նաև գետի ափը։ Որոշ գիտնականներ քաղաքի անունը կապում են «pražení»` թխել բառին, քանի որ այդ շրջանում շատ հաց է թխվել: Քաղաքի անվանման հնարավոր մյուս տարբերակը Վլտավա գետի քարե սահանքներն են:

Բոլոր վարկածները լեզվաբանական հիմքեր ունեն: Ժամանակակից քաղաքաշինության տեսաբանների կարծիքով Պրահայի համար ամենակարևորը ո՛չ շեմն էր, ո՛չ գետի ափը, և ո՛չ էլ հաց թխելը, այլ շրջակա ծանծաղուտները. նրանք կարևոր նշանակություն են ունեցել քաղաքի հիմնադրման համար: Այս դեպքում քարե սահանքների պատմությունը ամենից ճշմարտանմանն է թվում:

Քաղաքի պատմական կենտրոնը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

 

Լուսանկարները մեր հետևորդ Վարդան Վարդանյանից

 

Tagged ,