Պիզայի աշտարակ․ ասում են՝ այստեղ իր առաջին փորձերն է արել Գ․ Գալիլեյը
Պիզայի աշտարակը, որը հայտնի է իր թեքությամբ, գտնվում է Պիզա քաղաքում։ Նայելով աշտարակին՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ուր որ է այն կփլվի: Հենց իր թեքության համար էլ կառույցը ստացել է «Ընկնող աշտարակ», «Պիզայի թեք աշտարակ» անունները։
Աշտարակի շինարարության համար պահանջվել է մոտ 200 տարի, այն սկսվել է 1173 թվականի օգոստոսի 9-ին և երկու ընդմիջումներով շարունակվել է մինչև 1360 թվականը։ Նախագծի հեղինակն էր Բոնանո Պիզանոն։
Նախատեսված է եղել, որ աշտարակը պետք է լինի ուղղաձիգ, սակայն շինարարների սխալի պատճառով հիմնվելուց կարճ ժամանակ անց սկսել է թեքվել։
Ընկնող աշտարակը համարվում է Սանտա Մարիա Ասսունտա տաճարի զանգակատունը: Աշտարակը հայտնի է իր յոթ զանգերով, որոնք հարմարեցված են երաժշտական յոթ նոտաներին:
Պիզայի աշտարակի զանգակատունը համարվում է աշխարհում ամենագեղեցիկ հնչեղություն ունեցողը:
Աշտարակի բարձրությունը կարելի է համեմատել ութ հարկանի շենքի հետ, այն իր ներսում ունի ունի 296 աստիճան:
Ասում են՝ Պիզայի աշտարակում իր առաջին փորձերն է արել Գալիլեո Գալիլեյը: Ըստ լեգենդի՝ գիտնականը կանգնում էր աշտարակի վերին հարկում և վայր նետում տարբեր առարկաներ: Այդպիսով նա փորձում էր ապացուցել, որ ազատ անկման արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից։
Իտալիայի այս սրբազան վայրը 1986 թվականից ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Հոդվածում տեղ գտած լուսանկարները weekends.am-ին տրամադրել է մեր հետևորդ Օկսաննա Գորգինյանը: