Աստիճաններ դեպի երկինք․ Հայկուի արահետ
Հավայան կղզիների հայտնի Հայկուի արահետը, որ անվանվում է նաև «աստիճան դեպի երկինք», աշխարհի ամենատպավորիչ աստիճանահարթակներից մեկն է։ Այն գտնվում է Օահու կղզու վրա: Ներքևից նայելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես աստիճանները տանում են դեպի երկինք: Աստիճանավանդակին խորհրդավորություն է տալիս նաև այն, որ տարվա մեծ մասն այն պատված է լինում մառախուղով։
Հայկուի արահետը կառուցվել է 1943-ին` Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, և ունեցել է ռազմական նշանակություն՝ մոտ 850 մետր բարձրության վրա գտնվող ալեհավաքներին հասնելու համար:
Արահետը բաղկացած է 3922 աստիճանից և 1987 թվականից համարվում է փակ հանրության համար, սակայն դա չի կանգնեցրել էքստրեմալ ու սուր զգացողություններ փնտրողներին:
Տեղի իշխանությունները ձեռնարկել էին աստիճանավանդակների ամրացման աշխատանքները, քանի որ մտադիր էին արահետը վերածել էքստրեմալ զբոսաշրջության կենտրոնի: Անգամ 875 հազար դոլար ծախսցվեց վերականգնման աշխատանքների վրա, սակայն տեղանքի սողանքային լինելու պատճառով դրա պաշտոնական բացումն այդպես էլ չկայացավ, և այն չափազանց վտանգավոր ճանաչվեց հանրության համար։