Պատրաստում ենք պիցցա Մարգարիտա
Մարգարիտա պիցցայի ստեղծման պատմությունը. Նեապոլի պիցցերիաներից մեկի հիմնադիրը պիցցա է պատրաստել Մարգարիտա թագուհու համար` Իտալիայի դրոշի գույներով. կանաչը` ռեհան, կարմիրը` լոլիկ, սպիտակը` մոցարելլա պանիր։ Թագուհին շատ է այն հավանել, իսկ դե, աշխարհն էլ ստացել է «համեղ բրենդ»:
Այս անգամ առաջարկում ենք միասին պատրաստել պիցցա Մարգարիտա, որը ոչ միայն համեղ է, այլև ունի պատրաստման հեշտ եղանակ։
Մեզ հարկավոր է՝
փակած պոմիդոր
3 թ գ մանրեցրած սխտոր
1 կամ կես բաժակ չորացրած ռեհան
2 ճ գ զեյթունի ձեթ
մի փոքր կարմիր կծու բիբարի փաթիլներ կամ փոշի
3 ճ գ մոցցարելլա պանիր
Սոուսը պատրաստելու համար տաքացնում ենք զեյթունի ձեթը թավայի մեջ: Ավելացնում ենք սխտորը, մի փոքր հետո նաև փակած լոլիկները: Աղ, բիբար, կարմիր կծու բիբար, ռեհան և…վերջ: Պիցցայի սոուսը պատրաստ է, կարող ենք այն լցնել պիցցայի խմորի վրա։ Այնուհետև ավելացնում ենք մոցցարելլան ու թարմ ռեհանի տերև:
Տաքացնում ենք վառարանը մինչև 150 աստիճան ու տեղավորում պիցցան այնտեղ` 10-15 րոպեով:
Մատուցում ենք սիրով և լսում գովասանքի խոսքեր։
Համեղ և հաճելի օր։