Նիդեռլանդների Վենետիկը․ Գիտխոր
Նիդեռլանդների Գիտխորն գյուղը իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր երազում են խաղաղ կյանքի մասին՝ հեռու աղմուկից: Այս գյուղը չունի ճանապարհներ, միակ մուտքը ջրի միջոցով է, բազմաթիվ գեղեցիկ ջրանցքների վրայով կամ ոտքով՝ օգտագործելով փայտե կամարաձև կամուրջները:
Այս գյուղը մեծ սեր է վայելում զբոսաշրջիկների շրջանում և հայտնի է դարձել 1958թ., երբ հայտնվեց հոլանդացի ռեժիսոր Բերթ Հաանստրայի «Ֆանֆարե» ֆիլմում:
Գյուղը գտնվում է Օվերեյսել երկրամասում և հայտնաբերվել է 1230թ. մի խումբ փախստականների կողմից։
Այստեղ կան 4 մղոնանոց ջրանցքներ և ծղոտե տանիքներով ագարակներ, որոնք թվագրվում են 18-րդ դարին:
Այս փոքրիկ գյուղը ստացել է Նիդեռլանդների Վենետիկ անվանումը և տարեկան գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունը։