
Այս անգամ հրավիրում ենք իտալական խոհանոցի սիրահարների ուշադրությունը․․․պատրաստում ենք իտալական «Պեպերոնատա»:
Մեզ հարկավոր է՝
հավի ֆիլե – 500 գ
ալյուր – 1 ճ/գ
սոխ – 2 գլուխ
սխտոր – 4 պճեղ
սև պղպեղ – ըստ ճաշակի
աղ – ըստ ճաշակի
կարմիր տաքդեղ – 2 հատ
լոլիկ – 400 գ
լոլիկի մածուկ – 2 ճ/գ
Հավը լվանում ենք և 2×2 չափի կտորների բաժանում, այնուհետև աղով և պղպեղով համեմում ենք։ Ավելացնում ենք ալյուրն ու լավ խառնում։ Թավայի մեջ 2 ճ/գ բուսայուղ ենք տաքացնում և ֆիլեն 5-7 րոպե տապակում։ Հանում ենք և տեղափոխում այլ ամանի մեջ։ Սխտորը ճզմում ենք, սոխը կիսաշրջանաձև կտրատում, տաքդեղը բարակ կտրատում, լոլիկը կեղևահան անում, ավելացնում 2 ճ/գ լոլիկի մածուկը և բլենդերով լոլիկի խյուս պատրաստում։
Սոխն ու սխտորը 4-5 րոպե տապակում ենք։ Ավելացնում ենք տաքդեղը և 5 րոպե տապակում։ Այնուհետև ավելացնում ենք մի կողմ դրած ֆիլեն՝ այդ զանգվածին ավելացնելով լոլիկի խյուսը հասցնում ենք եռման աստիճանի և 20-25 րոպե շոգեխաշում։ Եվ վերջ․․․
Համեղ և հաճելի օր։
Leave a Reply
You must be logged in to post a comment.