Զբոսանք «Մարդու մարմին» թանգարանում
Ով է ասել, որ միայն հեքիաթում կամ ֆանտաստիկ ֆիլմում մարդը կարող է հայտնվել հսկայի մարմնի ներսում և դուրս գալ այնտեղից անվնաս: Նիդերլանդներում այդպիսի բան միանգամայն հնարավոր է։ Այստեղ աշխարհում միակ «Մարդու մարմին» թանգարանն է՝ ստեղծված այնքան իրական, որ այցելուների մոտ անգամ դժվարանում է շնչառությունը:
Անմիջապես շեմից հայտնվում ես մարդու մարմնում և կարող ես տեղաշարժվել ամբողջ օրգանիզմի մասերով: Թանգարանը գտնվում է Նիդերլանդների մայրաքաղաքից ոչ հեռու, այն անհնար է չնկատել․ արդեն հեռվից կարելի է տեսնել նստած մարդու հսկայական մարմին հիշեցնող ֆիգուրը, որը կարծես ներկառուցված է ժամանակակից բարձրահարկ շենքում: Իսկ թանգարանի մուտքը այդ հսկա արձանի ծնկից է, որի մոտ պետք է բարձրանալ հատուկ շարժասանդուղքով:
Թանգարանի ներսում փաստացի մի ամբողջ քաղաք է՝ կազմված օրգանիզմի առանձին բաժիններից, որոնցում կարող ես թափառել ինչքան կուզես, եթե իհարկե դու ունես ամուր նյարդեր։
Ճանապարհի ամբողջ ընթացքում զբոսաշրջիկները անցնում են 7 հարկ, եթե այդպես կարելի է անվանել հսկայական մարդու մասերը: Ամեն օրգանը պատկերված է այնքան իրական, որ նույնիսկ դառնում է մի փոքր տհաճ, սակայն սկսնակ բժիշկների կամ ուղղակի մարդու ֆիզիոլոգիան ուսումնասիրել սիրողների համար սա ամենաիսկական ազատությունն է:
Ամեն օրգանի աշխատանքը հեռարձակվում է մոնիտորներով և ուղեկցվում է իրական ձայներով․ եթե մարդը փոքրանար շատ անգամներ և ընկներ մեկ ուրիշ մարդու ներսը, ապա հենց այս ձայները կլսեր: Որոշ դեպքերում օրգանների աշխատանքը ներկայացված է ոչ միայն տեսականորոն, այլ նաև հոտերով:
Օրգանների և համակարգերի ծանոթության ընթացքը ամբողջական հասանելի է դառնում նաև հատուկ ակնոցների օգնությամբ, որոնք տալիս են այցելուներին, այնպես որ, ըստ էության, այս էքսկուրսիան ճամփորդություն է 5D ֆորմատով:
Այս թանգարանում կարելի է տեսնել նաև, թե ինչպես է նոր կյանք սկիզբ առնում, և ինչպես է պտուղը զարգանում, քանի որ այս հսկայական մարմինը հեղինակների մտահաղաղցմամբ կնոջ մարմին է։
Իսկ դպրոցական տարիքի երեխանեերին հատկապես դուր է գալիս լեզուն, որի վրա ասես բատուտի վրա կարելի է ցատկոտել մարդու գղտոցների ձայնի ներքո։
Մեկ ժամ տևողությամբ էքսկուրսիայի ընթացքում էքսկուրսավարը (ցանկության դեպքում կարելի է օգտվել էլեկտրոնային թարգմանիչից) հասանելի և հետաքրքրաշարժ կերպով պատմում է այցելուներին մարդու կառուցվածքի մասին և այն մասին, թե ինչ է կատարվում մեր օրգանիզմում այս կամ այն իրավիճակում:
Վերջնական ճամփորդության կետը արհեստական օրգանիզմով մարդկային ուղեղն է՝ շատ ռեալ ցուցադրված նեյրոններով։
Տոմսեր դեպի այդ աներևակայելի երկիր՝ մարդկային մարմին, հնարավոր է պատվիրել ինտերնետի օգնությամբ կամ գնել թանգարանից, սակայն կազմակերպիչները խորհուրդ են տալիս զբաղվել գնումներով նախապես, քանի որ չափազանց շատ են ցանկացողները ընկնել այդ հետաքրքրաշարժ աշխարհ՝ «մարդ» անվանումով :
Մինչև վեց տարեկան երախաների մուտքը արգելվում է։